1in.am-ը գրում է․

Մխիթարյան

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած «Հանովեր»-ի դեմ հանդիպումից հետո Der Westen-ը գնահատականներ է տվել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին:

««Հանովեր»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանն ակտիվ գրոհում էր, կարգավորում խաղի ռիթմը, անում հնարավորը: Նա փորձում էր անել այն, ինչ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանն արեց: Սակայն դա նրան մասնակի հաջողվեց:

Մխիթարյանն ու Ռոյսը համառորեն պայքարում էին: Բայց Հենրիխի բախտը ոչ մի կերպ չէր բերում»,-գրում է Der Westen-ը

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել