Վազգեն Սարգսյանի վերջին խոսքերըAravot.am-ը գրում է․

1999 թվականի հոկտեմբերի 27-ին 13 պատգամավոր էին հերթագրվել կառավարությանը հարցեր ուղղելու համար։ Նրանցից երկուսին վարչապետը պատասխանեց։

Աղասի Արշակյան - Պարոն վարչապետ, 40 օր առաջ ես այստեղից Ձեզ մոտ 8 հարց ուղղեցի։ Ուզում եմ այսօր տեղյակ պահել, որ 6-ի վերաբերյալ, ինչի մասին այստեղ նախնական պայմանավորվածություն եղավ՝ որեւէ դրական տեղաշարժ չի կատարված։ Մյուսը, ցանկացած նախարարի, վայ-պաշտոնատար անձի համար կուզենայի սկզբունք լիներ, որ Աղասի Արշակյանը երբեք իր անձնական հարցերով որեւէ մեկին չի դիմում։ Դա ինձ, կարծում եմ, պատիվ բերում է, իսկ ում էլ որ դիմում եմ՝ ավելի շատ նրան եմ պատիվ անում, որ դիմում եմ։ Պարոն Գագիկ Շահբազյան, եթե ես Ձեզ 10 տարվա մեջ մի անգամ զանգահարում՝ մի բան եմ խնդրում, բոլոր էդ ձեր նոր օրենքները՝ վայրենի լիբերալիզացումը մի կողմ դրած, պիտի լինեն նաեւ մարդկային հարաբերություններ։ Եթե 4 օր 40 աստիճանին ջուր չի ստանում Քասախ գյուղը եւ պրն Դեմիրճյանին, դաշինքի մյուս ղեկավարությանը դրա մասին ասում են եւ դուք կշտամբում եք, որ դա հանցագործություն է եւ այլն, ես այդ մարդկանց աղիողորմ խնդրանքները փոխանցում եմ՝ ինձ բանի տեղ չեք դնում, վերաբերմունքը եթե այսպիսին է լինելու՝ ընդհանրապես էս ժամերին խոսափողին մոտ չեմ գա։

Վազգեն Սարգսյան- Եթե ես փորձեի պրն Արշակյանի հետ խոսել իր ոճով, ապա ԱԺ-ում չէր, որ պիտի խոսեի, այլ ուրիշ տեղ։ Եվ միաժամանակ, եթե ես ի պաշտոնե պարտավոր չլինեի պրն Արշակյանին պատասխանել՝ իհարկե, չէի պատասխանի։ Այս ոճը ես չեմ ընդունում եւ առաջարկում եմ, որ ոճերը համապատասխանեցնենք՝ ճշտենք, թե ինչ ոճով ենք իրար հետ աշխատելու։ Նախորդ 6 հարցերի վերաբերյալ կխնդրեի, որ ինձ ներկայացնեք, թե որոնք են այդ հարցերը, որ չեն կատարվել։ Ես պարտավորվում եմ հաջորդ նման հարց ու պատասխանի ժամանակ հստակ պատասխանել…

Մանվել Բադեյան – ԱԳՆ-ն որոշակի չափանիշներ ունի՞, որ գնահատի իրենց դեսպանատների աշխատանքի արդյունավետությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել