Դուխով...
Հոկտեմբերի 24-ի մասին խոսում ու խոսում են, բայց դա հոկտեմբերի 10-ի հետ համեմատած ավելի թույլ հանրահավաք էր, եթե հոկտեմբերի 10-ին ինչ-որ բաներ ասվեցին, ապա վերջին հանրահավաքում մարդկանց սպասումները չարդարացան: Ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվեր, որը, չգիտես ինչու, չներկայացվեց կամ էլ ներկայացվեց, բայց այդ քարտեզն այնքան խուճուճ էր, որ ոչ ոք ոչինչ չհասկացավ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այդ եռյակի սպիտակ ագռավն է, որի ոչ մի գաղափար չի ընդունվում կամ էլ ընդունվում է մասնակի:
Հայրաքաղաքի օրն էր: Հավաստիացնում եմ ձեզ՝ գյումրեցուն ոչ մի տոն պետք չի, որ նա ուրախանա, ամենադժվար պահերին անգամ գյումրեցին չի կորցրել իր դուխն ու տոկունությունը: Շնորհավոր տոնդ, Հայրաքաղաք, դու եղել ես հազարամյակներ ու լինելու ես հավերժ: Սիրում ենք քեզ շատ, դու մեր ժպիտների ու չեմպիոնների անսպառ աղբյուրն ես:
Մեր Հենոն մի քանի օր առաջ դաշտում թեթևի մեջ նեղացրեց թուրքին ու լավ արեց: Այ տենց միշտ դուխով: Հալալ ա Հենոյին, չընկճվեց ու չվարանեց պատասխան հարվածը հասցնելուց: Օբամեյանգն էլ լավ տղա դուրս եկավ, մի վայրկյան անգամ չմտածեց Հենոյին օգնության հասնելիս: Ապրեք տղեք, Դուխով: Մնում ա՝ մեր տղեքը դուխով ոչնչացնեն պորտուգալացիներին, ու սաղ հիանալի կլինի:
Մեր ազգի գլխավոր «մեղրը» այս քանի օրը չի գիտակցում, թե ինչ է խոսում: Շպռոտը իրան դրելա կիլկիի տեղ ու իրան եսիմ ինչ մեծ ձուկ ա պատկերացնում: Սուս, ձենդ կտրի, մի տեղ վեր ընգի էլի: Սաղի մոտ սովորություն ա դարձել: Հենց զգում են, որ իրանց ոչ մի բանի տեղ չեն դնում, իրանց սուրբ պարտքն են համարում մի հատ նենց ապուշություն ասեն, որ ազգովի հիշեն իրան մամաներին: Խելոք ապրեք էլի:



