Newmag.am-ը գրում է․

Որքան անձնական է իրը, այնքան չնչին է նրա իրական իմաստը, նյութեղեն արժեքը: Դու կարող ես տարիներ շարունակ աչքի լույսի պես պահել մի թղթի կտոր, որի վրա ինչ որ անկապ բան է խզբզած, և դրա կորուստը կարող է տակնուվրա անել հոգիդ: Ուրիշները չեն հասկանա, թե ինչ կատարվեց քեզ հետ` այդ թղթիկի պատճառով, ինչու նետվեցիր աղբի միջից հանելու այդ թերթը, ինչու մոլեգնեցիր, ինչու արտասվեցիր այդ չնչին բանի համար: Ուրիշները չգիտեն, որ այդ թղթի վրա տարիներ առաջ գրել է քո առաջին և միակ սերը: Նա դա գրել է քեզ նայելով, գրել է քեզ ժպտալով, խզբզել է կատակով, պոկել է թղթի եզրը և դրել քո ափի մեջ, ու միայն դուք` երկուսով, ամբողջ տիեզերքում միայն դու գիտես և նա, որ այնտեղ սիրո խոստովանություն է, ծածկագրված` խզբզանքով, և խոստովանած` ժպիտով, ու մատնած` հայացքով: Եթե դու տարիներ շարունակ պահել ես թղթի այդ կտորը, երբեմն հանել թաքստոցից, շոյել ու կրկին խնամքով պահ տվել գզրոցին, ուրեմն այն քո մի մասն է: Չի կարելի կորցնել քո մի մասը: Մի կորցրու այն: Մաս-մաս կկորչես, և ուրիշներին կթվա, թե իրենց կողքից պարզապես իրեր անհետացան, փոքրիկ, չնչին, անիմաստ, անիրական իրեր:

Միայն ռադիկալ փոխված բանականությամբ մարդն է կարող հասկանալ, թե ինչ ասել է տառապանք:

Կենդանի էակի գոյաբանական կարգավիճակը փոխող միայն մեկ գործոն կա` գիտելիքի գործոնը: Ուսուցչի գործոնն իրապես ռեալիզացվում է, երբ ուսուցիչը չկա: Եթե ճգնում ես, որ քեզ հասկանան, ուրեմն արդեն պարտվել ես: Երբ մենք զրուցում ենք, իմ գերխնդիրը չպետք է լինի քեզ համար հասկանալի լինելը. ի վերջո` ինձ հասկանալը քո՛ գործն է, իսկ քեզ հասկանալը` ի՛մ: Եթե խոսում ես բազմության հետ, խոսիր և մի մտածիր, թե քեզ ով ինչպես կհասկանա. թող որ այդ դժվար գործն անեն նրանք` քո դիմաց կանգնած քո պես մարդիկ: Չէ՞ որ դու անում ես նույնքան դժվար գործ. դու խոսում ես նրանց հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել