Չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրների անժխտելի առկայությանը՝ եկեք խոստովանենք, որ դժգոհողների 10-ից պայմանականորեն, ասենք, 8-ը, դժգոհում են ոչ այդքան այդ խնդիրներից, որքան այն բանից, որ իրենք չեն կերակրամանից օգտվողը: Շատ դժգոհողների նշանակեք այն գործին, ինչից դժգոհում է` շարունակաբար ինքն է նույնն անելու, ինքն է նույն լծակներից օգտվելու...
Սա արդեն հասարակական լուրջ հիվանդության մասին է խոսում...
Մինչև չհասկանանք ու չընդունենք այն փաստը, որ յուրաքանչյուրիս բարեկեցությունը պետք է բխի հանրային բարեկեցությունից, ուժեղ պետություն և առողջ հասարակություն չենք դառնալու...
Ստրուկներ ունենալ ցանկացող ստրուկներից պետք է դառնալ ազատության ձգտող ու նրա համար պայքարող «ստրուկների», որ վերջնահաշվով դառնանք ազգային ու քաղաքացիական հասարակություն...

Հ.Գ. Ակամա հիշեցի Գարեգին Նժդեհի վճռակներից մեկը. «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել