Անդոյին կտեսնենք էրոտիկ կերպարումArmlur.am-ը գրում է․

Երեւանի կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, թեեւ մեր երկրում մնալու եւ աշխատելու ցանկություն ունի, սակայն արտերկրից գրավիչ առաջարկ ստանալու դեպքում չի մերժի այն, քանի որ ուզում է իր ընտանիքին բարեկեցիկ կյանքով ապահովել: Դերասանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ կիսվել է իր մտորումներով եւ պատմել նորությունների մասին:

-Վերջերս մեծ էկրան բարձրացած «Սուպեր մամա» կինոկատակերգությունում Դուք եւ Ռաֆայել Երանոսյանը մարմնավորել եք «քյարթուների», որոնց ոմանք ասոցացրեցին նախկինում Ձեր կերտած կերպարների՝ Հալալի ու Զուլալի հետ. Դուք նմանություն տեսնու՞մ եք:

-Այդ կերպարները ստեղծելու շուրջ երկար ենք մտածել: Հալալն ու Զուլալը կիրթ տեքստով խոսող «քյարթուներ» էին, իսկ սրանք՝ ավելի լկտի դեմքեր, որոնց տեսակից այսօր շատ կա քաղաքում: Կոնկրետ իմ մարմնավորած կերպարին յուրահատուկ երանգ է հաղորդել բարակ ձայնը:

-Մի առիթով նշել եք, որ պրոդյուսերները հրաժարվում են Ձեզ լուրջ դերեր տալ, քանի որ մտավախություն ունեն, որ կերպարը լուրջ չի ընկալվի: Չե՞ք նեղվում դրանից:

-Այո՛, իհարկե: Ես չեմ ընդունում պրոդյուսերների այդ մոտեցումը, նրանք իրենց աշխատանքի ձեւաչափը չգիտեն: Ինքս շատ կուզենամ լուրջ դեր ունենալ, կլինի դա կինոյում, թե թատրոնում:

-Արա Երնջակյանի նոր ֆիլմում՝ «Ժաննա դ՚Արկ»-ում եւս հետաքրքիր կերպար եք կերտել. կպատմե՞ք այդ մասին:

-Այդ ֆիլմը շատ հետաքրքիր է ստացվել. այնտեղ կան կերպարներ, որոնք պատմության հետ ոչ մի առնչություն չունեն: Ես խաղում եմ ֆիլմի միակ հայի՝ Խաչիկի դերը: Նա ապացույցն է այն բանի, որ ողջ մարդկությունը հայերից է սերել: Ասեմ, որ էրոտիկ կերպարում եմ հանդես եկել, շփվել եմ ֆիլմի բոլոր կանանց հետ (ծիծաղում է):

-Այս տարին Ձեզ համար բուռն աշխատանքային ընթացք ունեցավ… -Այո՛, մեկ այլ ֆիլմ էլ կա՝ «Սքոչ եւ վիսկին», որում եւս հանդես եմ եկել շատ զվարճալի դերով: Այնպես որ, այս տարի, իսկապես, բուռն ստեղծագործական կյանք եմ ապրում: Տեսնենք՝ նույնը հաջորդ տարի էլ կլինի՞, թե ոչ, Հայաստանից գնո՞ւմ ենք, թե էլի կմնանք:

-Փաստորեն` նաեւ երկրից հեռանալո՞ւ մասին եք մտածում: -Դե, եթե վատ լինի երկրի վիճակը, մնանք՝ ոնց ապրենք: Ուզում ենք ինչ-որ բան փոխել, չի ստացվում: Այսինքն՝ մեր՝ ժողովրդի ուզածով, ասածով չի լինում ոչ մի բան: Իսկ եթե չենք կարողանում ինչ-որ բան փոխել, բնականաբար, պետք է գնանք ուրիշ տեղ մեր հացը վաստակենք: Հիմա գործերը լավ են, փառք Աստծո, տա՛ Աստված՝ այդպես էլ շարունակվի:

-Իսկ եթե այստեղ ամեն ինչ լավ լինի, սակայն արտերկրից գրավիչ առաջարկ ստանաք, կգայթակղվե՞ք: -Եթե լավ առաջարկ լինի, ինչու՝ ոչ, բայց միայն մեր բնագավառի աշխատանքի մասին է խոսքը. ուզում եմ իմ սիրելի գործով զբաղվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել