Operativ.am-ը գրում է․
Պարզվում է՝ դեղերը ճիշտ ընդունելն էլ է արվեստ: Ցանկացած պրեպարատ կարող է ինչպես օգնել ազատվել տհաճ ախտանիշերից, լավացնել ինքնազգացողությունը, այնպես էլ՝ անօգուտ լինել ու կողմնակի ազդեցություններ թողնել: Կան դեղորայքն ընդունելու կանոններ , որոնք կօգնեն բարձրացնել դեղի արդյունավետությունը:
Դեղը ճիշտ ընդունեք
Դեղը մի ամբողջ բաժակ ջրով խմեք , եթե իհարկե այն անհրաժեշտ է ջրով ընդունել:Այսպես դեղն արագ կներծծվի ստամոքսում: Ամերիկացի բժիշկները խորհուրդ են տալիս բերանում ջուր հավաքել, գլուխը մի փոքր հետ տանել ու կուլ տալու ընթացքում մի փոքր առաջ թեքվել: Չի կարելի դեղը պառկած վիճակում խմել, վտսնգ կա, որ դեղը կերակրափողում կսկսի քայքայվել՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, այրոց:
Կատարեք բժշկի ցուցումները
Խմեք միայն այն դեղեը, որոնք բժիշկն է նշանակել և միայն նրա նշած չափաբաժնով: Եթե սկսել եք մի փոքր լավ զգալ, ախտանիշները վերացել են՝ չի նշանակում, որ ժամանակն է թողնել հակաբիոտիկների ընդունումը: Հիվանդությունը կարող է հետ վերադառնալ նոր տհաճ ախտանիշներով : Ինքնուրույն մեծացնել չափաբաժինը կամ պարզապես փոփոխել այն , հիմնվելով ծանոթների ու հարազատների նույն դեղամիջոցի ընդունման փորձի վրա, արգելվում է: Չափաբաժինը անհատական չափորոշիչներով է որոշվում: Անպայման հետևեք նաև դեղի պիտանելիության ժամկետին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



