Բարև հայություն: ) Ձեզ հետ մի շատ ծանոթ իրավիճակ եմ հիմա քննարկելու: Ունես հրաշալի ընկերուհի, բայց չունես ոչ աշխատանք, ոչ էլ կողմնակի եկամուտներ և ընկերուհուդ ժամադրության չես կարողանում հրավիրել: Ի՞նչ անել նման դեպքում, պա՞րտք վերցնել, ծնողներից գումա՞ր խնդրել, թե՞ հետաձգել ժամադրությունը մինչև ձեռքդ գումար կընկնի:
Առաջարկում եմ լուծումներ, որոնք հնարավորություն կտան առանց աստղաբաշխական գումարներ ծախսելու վայելել սիրելիի ներկայությունը: Եվ այսպես՝ ահա ամենաէժան, բայց միևնույն ժամանակ ամենառոմանտիկ ժամադրությունների թոփ 26-ը: Ի դեպ մինչև սկսելն ասեմ, որ տարիներ անց ձեր ընկերուհինն չի հիշելու թե ինչ եք կերել թանկ ռեստորաններում ու սրճարաններում, այլ կհիշի այս ժամադրությունները:
- Կարելի է գնալ և դիտել արևամուտը, չէ որ դա այնքան գեղեցիկ է:
- Կարելի է ժամադրությունն անցկացնել տանը՝ վերցնելով լավ կինոի տեսասկավառակ, պոպ-կորն և խմելու ոչ ալկոհոլային խմիչքներ
- Կարելի է փորձել շախմատ/նարդի խաղալ տանը
- Կարելի է գնալ բացօթյա անվճար համերգի
- Կարելի է հեծանիվ քշել միասին
- Փորձիր նրա հետ անել ինչ որ նոր մի բան:
- Ինչո՞ւ ոչ, կարելի է գնալ բուլինգ խաղալու
- Կարելի է գնալ թանգարան
- Երկուսով պլանվորեք պիկնիկ և չմոռանաք՝ պանիրը, գինին և հարմարավետ ծածկոցը:
- Կարելի է երկուսով գնալ քաղաքից դուրս ճանապարհորդության: Նախօրոք պետք է պլանավորել երկուսով, թե որտեղ եք ուզում գնալ և անպայմա վերադարձեք մինչև գիշեր:
- Երկուսով գնացեք կարաոկե և երգեք դուետներ:
- Գնացեք «երկրորդ առաջին ժամադրությանը», երկուսով քայլեք իրար ձեռք բռնած և ձևացրեք թե նոր եք հանդիպել: Իրար հարցեր տվեք և փորձեք լինել զվարճալի:
- Կարող եք երկուսով գնալ «գանձեր որոնելու»: Ես երբևէ դա չեմ արել, բայց համոզված եմ որ լավ մտահաղացում է:
- Գնացեք բարձրունքներ մագլցելու:
- Երկուսով նստեք խարույկի շուրջ և սունկ խորովեք:
- Գնացեք 3D ֆիլմ նայելու
- Երկուսով միացեք կամավորներին և օգնեք ուրիշներին միևնույն ժամանակ զվարճալի ժամանակ անցկացնելով:
- Գնացեք երկուսով պաղպաղակ ուտելու
- Երկուսով ջրոցի խաղացեք
- Սովորեցրե՛ք իրար նոր բաներ, որոնք երկուսիցդ միայն մեկը գիտի: Օրինակ՝ կարող է երկուսիցդ մեկը մյուսին գիթար նվագել սովորեցնել :
- Երկուսով գնացեք ոչ պրոֆեսիոնալ սպորտային խաղերի:
- Երկուսով այցելեք երաժշտական ակումբ
- Երկուսով գնացեք ակումբ և պարեք մինչև այքան հոգնեք, որ չզգաք ձեր ոտքերը:
- Երկուսով գնացեք չմուշքներով կամ անվաչմուշքներով սահելու:
- Երկուսով հաճախեք առողջ ապրելակերպի դասերի կամ փորձեք տանը մարզվել:
- Տարբեր խմիչքներ պատրաստեք երկուսով, թե ալկոհոլային և թե ոչ (սուրճով, կաթով կամ բննական հյութով):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/218817614913035
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել