Որպես Փոխոստիկանապետի գրառումների ոչ մոլի երկրպագու, ինձ ևս մի անգամ իրավունք եմ վերապահում արձագանքեմ...;)
Պարոն Փոխոստիկանապետ, հնարավոր չէ չարձագանքել ձեր նախավերջին գրառմանը կապված Մարտի 1-ի հետ, ուստի ասեմ Մարտի 1-ի էջը ես ու Դուք իրավունք չունեք փակված համարենք, եթե գոնե ոչ հանուն նրա, որ ճշմարտությունը բոլորին հասանելի լինի, այլ գոնե հանուն 10 զոհերի ծնողների, երեխաների ու բարեկամների, էտ մարդիկ վերջիվերջո պիտի իմանան թե ում մեղքով և ում ձեռքով զոհվեցին իրենց հարազատները: Իսկ ամենակարևորը, որ շատ սխալ եմ համարում կոչեր անել Մարտի 1-ի էջը փակված համարել, չէ որ զոհվածները Հայէին իմ և Ձեր հայրենակիցները, եթե փակված համարենք էտ էջը, ապա ուրեմն շատ շուտվանից պիտի փակված համարեինք, նաև 1915թ թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, թե թուրքին հայ չի կարելի սպանել, իսկ հայն հա... այստեղ Ձեր արված մեջբերման համար իսկական տեղն ա...
«Եթե մենք վեճ բացենք անցյալի ու ներկայի միջեւ, կտեսնենք, որ կորցրել ենք ապագան»: Ու. Չերչիլ
Հիմա էլ հարցեմ տալիս, կգտնվի՞ տենց Հայ, որը կհամաձայնվի Չերչիլի հետ, այս կոնտեքստում:
Կասկած չունեմ որ չգտնվի: Կասեք թե, անհամեմատելի բաներ էս համեմատում, Էթնիկը լրիվ ուրիշ ա, իսկ ես կասեմ չի կարող անհամեմատելի լինի այն գործողությունը, որտեղ զոհ ա գնում մարդը, անկախ զոհված մարդկանց քանաքից, կրոնից, քաղաքական հայացքներից և հանձագործություն կատարածի ազգությունից, առավելևս, որ երկու դեպքում էլ ամեն ինչ եղել ա ծրագրավորված վերևից:
Հ.Գ. Վերջին պահին տեսա, Ձեր վերջին գրառումը...;) Ես չէի եկել երեկ "Թաթերական" Հրապարակ մեծարելու մեր Շախմատիստներին, չստացվավ քանի որ ժամանակը չեր ներում, բայց եթե ուրիշ գործեր չունենաի անպայման կգայի Ազատության Հրապարակ...;)
Փոխոստիկանապետի գրառումը մարտի 1-ի վերաբերյալ կարող եք կարդալ` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/409152432466836
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել