Livenews.am-ը գրում է․
Վերջերս Վարդենիս քաղաքում տեղի է ունենում այնպիսի դեպքեր, որոնք ուղղակի չեն կարող անտարբեր թողնել յուրաքանչյուր հայի: Մոտ մեկ ամսվա ընթացքում Վարդենիսում կատարվեց երկու հանցագործություն, առաջին դեպքում ծեծելով սպանեցին Ծովակ գյուղի բնակչի, երկրորդ դեպքում էլ “ԱԿՍ” տեսակի ինքնաձիգից կրակեցին և կրկին սպանեցին 3 երեխաների հոր:
Ակամայից ոչ մի կապ չի կարելի փնտրել երկու հանցագործություններում, սակայն դա այդպես չէ:
Հիշեցնենք, որ Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Ս.-ն և իր որդին դաժան ծեծի էին ենթարկվել երեք պնակալեզների կողմից, որի արդյունքում 44 ամյա Հրավարդը հիվանդանոցում մահացել էր:
Արմենիա հեռուստաընկերությունը նկարահանել էր մի տեսանյութ, որը վերաբերվում էր ծովակցու սպանությանը: Այդ տեսանյութում Հրավարդի որդի Մանուկը ուշագրավ բացահայտում է անում, որ իրենց ծեծի են ենթարկել ՈՒԱԶ մեքենայից իջած անձինք:
Livenews.am կայքը փոքրիկ հետաքննություն անցկացրեց, հարցազրույցներից մեկի ժամանակ վարդենիսցի մեր զրուցակիցը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, տեղեկացրեց, որ այդ ՈՒԱԶ-ը պատկանում է ոմն “Մաշադու” ազգին պատկանող մեծահաուստ Հրաչին: Ըստ մեր աղբյուրի, հենց այդ Հրաչը հանդիսանում է <<չղջիկների>> ղեկավարը, ով իր ամբողջ ունեցվածքը դիզել է Սոթքի հանքից գողացված ոսկով, իսկ Սարգիս Գալստյանը, ով առավել հայտնի է Վարդենիսում <<ապեր>> կեղծանունով, հանդիսանում է վերը նշված Հրաչի 6-նոցը, ինչպես նշեց մեր զրուցակիցը:
Սարգիս Գալստյանը, ով ներկա պահին գտնվում է փախուստի մեջ, համարվում է Վարդենիսում կատարված երկրորդ սպանության կասկածյալներից, ում մեքենայով և զենքով է կատարվել սպանությունը:
Ըստ մեր աղբյուրների փոխանցմամբ, նույն Ս. Գալստյանը բազմաթիվ հանցանքներ է գործել և մնացել անպատիժ, նաև թմրամոլ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ