Էս հասարակության սատանեքն ենք, վատ տղերքն ու աղջիկներն ենք, անսիրտ-անջիգյարն ենք, բզբզացողն ենք, թուղթ ու գիր անող ջադուն ենք. ազգի կեսը մեզ անիծում ա, մյուս կեսը նեղանում ա, մնացած մասն էլ երազում ա, որ մենք էլ չլինենք, իսկ ամենից շատ մեզնից զզվում են մեր նախկին մոտիկները, որոնք մեզ ճար լինելու դեպքում կենդանի-կենդանի կվառեին վհուկների խարույկի վրա. առանց մեզ ազգը հանգիստ կապրեր, իրար ջան-ջիգյար կասեր, իրար կքրֆեր, բայց վերջում սեղանի շուրջ կբարիշեր, բայց մենք ազգի ցավը տանում ենք, ազգի ջանին մեռնում ենք՝ մեր չար, վատ ձևերով, մենք՝ զոմբի լևոնականներս, մահապարտների բատալյոնի սև ասպետներս, սև շենքի անմահների գնդի մռայլ հերոսներս, ձեր հանգիստ կյանքը հարամող սև ագռավներս, ձեր տաբուները խախտող սև կարապներս, ձեր ռոմանտիկ ու գառնուկի պես անմեղ երազները ձեր ձեռքերից խլող գիշատիչ սև արծիվներս. մենք ձեր գլխից անպակաս, առանց մեզ կյանքն՝ անհամ ու ալանի, ոնց որ կինոն առանց չար, բայց էլեգանտ ու ազնվական հերոսի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205166421184377?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել