Ժողովուրդը պետք է նորից վերագտնի իր վստահությունը իր պետության հանդեպ՝ պարտադրելով կարգ ու կանոն, արդար դատավարություն, ոստիկանություն, ազնիվ իշխանություն։ Առանց վստահության վերականգման առաջ չենք կարող գնալ։ Պետք է այս քսանհինգ տարվա անվստահելին քանդենք մինչև հիմքերը, որպեսզի նորը ստեղծենք, որովհետև իշխանության ներսից ենք փչացած։ Չնայած որ Սովետը քանդվեց, որ նորը իր տեղը գար, դժբախտաբար, համակարգը քանդվեց, իսկ մեջի աշխատողները մնացին իրենց տեղերում…Սովետի փչացած ու կոռուպտ պաշտոնյաները մնացին իրենց պաշտոններում, որի պատճառով էլ ունեն՝ ինչ որ ունեն… Նույն պատկերն է Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/10203963857789367?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել