Կարծում եմ՝ զարգացած, գիտակից տղամարդուն ու կնոջը անհրաժեշտ չէ ԶԱԳՍ կամ եկեղեցի մտնել, որոնց թուղթը պետք է փաստի զույգերի սերը ու որոշումը՝ իրար հետ ապրել ու ընտանիք կազմել... Պետությունը ճնշում է գործադրում մարդու վրա, նրա անձնական կյանքի, որոշումների վրա… Ու ամուսնական վկայականներն իմ կարծիքով ավելորդություններ են, ոչինչ չեն վկայում կամ որևէ կերպ չեն օգնում զույգերին… Զույգերը պետք է իրենք սկսեն իրենց սիրո կյանքի ավտովարումը ու ապրեն երջանիկ, որքան որ կարող են պատասխանատվությամբ ու ինքնակառավարմամբ… ՊԵՏՈՒԹՅԱՆ տգիտությունը մեջտեղ է գալիս, երբ զույգերը որոշում են բաժանվել. տգետ դատավորները մարդկանց վրա իրենց ճնշումներ գործադրելով ու անարդար որոշումներով ավելի են վիրավորում մարդու ինքնասիրությունը…. ՍԵՐ ԱՌԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ… դա է իմ ազատ, անկախ, գիտակից ու ինքնակառավարվող Հայի կարծիքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/10203960704270531?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել