Yerevannews.am-ը գրում է․
Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ. հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, որի հետեւանքով ուղեւորը եւ վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամլո ծառայությունից: Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գեւորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=30139&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել