ArmnewsTV.am-ը գրում է․
Հայաստանում մեղրի արտադրման ծավալը մի քանի անգամ պակասել է: Պատճառը` մեղվաընտանիքների անհասկանալի վերացումն է: Հայաստանում մայրական կազմերի 40 տոկոսն արդեն սատկել է: Նույնիսկ դեղորայքային միջամտությունը սպասելի արդյունք չի տալիս:
Մեղվաընտանիքների վերացման խնդիրը ամբողջ աշխարհում է: Վեց մայրցամաքներում մեղուների 90 տոկոսն արդեն վերացել է, միայն եվրոպայում` 60 տոկոսը: Մասնագետները 3 հիմնական պատճառ են առաջ քաշում` նոր հիվանդությունները, բարձր տոկոսային քիմիական դեղերն ու բջջային կապերի բարձր ճառագայթումը: Թեև չկա հստակ հետազոտություն, բայց մասնագետները վստահեցնում են, որ մեղվաընտանիքների վերացումը պայմանավորված է բջջային կապի ծածկույթով:
Եվրոպական շուկայում հայկական մեղրը պահանջարկ չունի, քանի որ չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մեղրի մեջ բարձր է անտիբիոտիկ նյութերի տոկոսը: Իսկ ասիական երկրներում պահաջարկ կա, բայց ոչ շատ: Փակվել է Երևանում գործող ու տարածաշրջանում միակ հետազոտական գիտական կենտրոնը:
Ողջ մնացած մեղուներին պահպանելու համար ՄԱԿ-ն այս տարի ընդամենը 23 մլն դոլար է հատկացրել: Ինչպես կբաշխվի գումարը և ինչ մեխանիզմով դեռ անհայտ է: Հայաստանի Մեղվաբուծների միության նախագահը Ղազախստանում մասնակցել է մեղվաբուծների միջազգային կոնֆերանսին, առաջարկել է ստեղծել Եվրասիական տնտեսական միության մեղվաբուծների միություն: Այդ կերպ փորձում են մեղրի արտահանման նոր ճանապարհ գտնել, առանց այն էլ տարեցտարի պակասող հայկական մեղրի համար:
Տեսանյութը՝ այստեղ