Doctors.am-ը գրում է․

Արիզոնայի համալսարանի գիտնականների պնդմամբ, խոհանոցային սրբիչները վտանգավոր են տան բնակիչների առողջության համար:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող սրբիչների 89%-ի վրա հայտմաբերվել են E.Coli աղիքային ցուպիկներ, որոնք առողջության համար իրական վտանգ են ներկայացնում: Հետևաբար այսպիսի սրբիչով սրբելով ափսեները վտանգում եք ընտանիքի անդամների առողջությունը:

Փորձագետները նշում են, որ խոհանոցային սրբիչները, ափսեները լվալու սպունգի հետ մեկտեղ, խաչաձև բակտերիալ վարակների հիմքում են: Բակտերիաներն անցնում են ձեռքերին, ուտելիքին, սպասքին:

 Պարզվում է՝ բակտերիաների առկայությունը կապված էր սրբիչը լվալու հաճախության հետ: Այն անհրաժեշտ է լվանալ ամեն օգտագործումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել