Կուսություն։ Ամենացավոտ ու ամենատաբուացված թեման Հայաստանում։ Էն կարգի են ծանր տանում էս թեման, որ Հայաստանի հայերին բառիս բուն իմաստով տարել ա էս հողի վրա։ Տարել ա տղաներին։ Տարել ա աղջիկներին։ Ու մենակ բժիշկ-գինեկոլոգներին ա, որ ոչ միայն չի տարել, այլ լիքը եկամուտներ ա բերել ու բերում։ Որովհետև կներեք, հայաստանաբնակներ ջան, բայց դուք ցնդել եք էս հողի վրա։ Այնպես չէ, որ Մոսկվայի հայության մոտ լրիվ եվրոռեմոնտ վիճակներ ա այդ առումով, անգամ իմ մասով կարող եմ ասել, որ այնպես չի՝ լրիվությամբ ընդունում եմ ռուսների կամ եվրոպացիների կամ էլ ամերիկացիների մոտեցումը հարցին, բայց այն, ինչ կատարվում է Հայաստանում, անգամ ավելի աբսուրդային ու հետամնացության երանգով է, քան անգամ հյուսիսկովկասյան մուսուլմանական պետություններում։
Հա, գիտեմ, հեսա ոմանք կխրտնեն, ոմանք էլ ինձ ազգի դավաճան կհանեն, բայց ոնց ասել եմ՝ мне фиолетово: Մուսուլմանների մոտ գոնե գիտես, իրոք, մենթալիտետն ա այդպիսին ու, իրոք, իրենց կրոնով կինը գույքի պես մի բան ա, որի միակ ֆունկցիան տղամարդուն ծառայելն է, իսկ կուսությունն էլ գովերգվում ա էնքանով, որքանով դա ծառայում է տղամարդուն։ Բայց դե բարոյախրատական պատմություններից հեռու մարդ եմ։ Առավել ևս բարոյական :)
Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես տղամարդ եմ, իսկ գրեթե ցանկացած տղամարդ, չգիտես թե ինչու, երազում է կույսի հետ սեքս ունենալու մասին։ Չնայած նման փորձ ունեցողները միաբերան պնդում են, որ կույսի հետ սեքսից ավելի ձանձրալի ու нервотрепка առաջացնող բան չկա՝ ոչ գիտեն՝ ինչ անեն, ոչ գիտեն՝ ոնց անեն, ոչ էլ գիտեն՝ ինչու պետք ա անեն։ Դրան էլ գումարեք պանիկային սահմանակցող վախն ու տագնապը, արյուն-մարյուն, ու տակը հաճելի բան էլ չի մնում։ Միակ տարբերակը, որ քիչ թե շատ կարող է հաճելի լինել՝ եթե սիրում ես կույսիդ, իսկ եթե էպիզոդիկ ինչ-որ բան է, հաստատ փորձառու զուգընկերուհին ավելի նախապատվելի է։
Որ ճիշտն ասեմ, հայաստանցի կույսի հետ լինելու ցանկություն մոտս դեռ վաղուց էր հասունացել, երբ մի երկու ծանոթներիս «դժբախտ երջանկության» պատմություններն ինձ հասան։ Դե գիտեք, Մոսկվա են ապրում երկար տարիներ, հետո երեխեքը մեծանում են, գալիս ա պսակելու վախտերը, և այդ ժամանակ Հայաստանից հարսեր են ներկրում, իբր Հայաստանում порядочность-ի կղզի ա։ Դե հիմա իրենց համար դա կարևոր էր՝ անում էին. պսակվում էին, իրար հետ ապրում էին, հետո մեկ էլ հո՛պ, մեկի կնիկը սկսում էր բացահայտ ման գալ, մյուսինը՝ թաքուն, երրորդը իրա ադնակլասսնիկն էր մոռանում փակել, մեկ էլ մարդը պարզում էր, որ ինչ ամուսնացել են, նախկին ընկերոջ հետ ա շփվում, ամառն էլ որ գնացել էր «մորքուրին տենար», էդքան էլ մորքուրին չէր տեսել ու մենակ տեսնելով չէր սահմանափակվել։
Երբ նման մեկ-երկու դեպք ա լինում, կարելի ա դա վերագրել պատահականության, բայց երբ էդ դեպքերը կասկածելիորեն закономерность են հիշեցնում, արդեն սկսում ես ավելի խորանալ։ Տենց, մեկ-երկու, սկսեցի հարցուփորձ անել, խոսացնել, ու գիտե՞ք՝ ինչ ընդհանուր գիծ գտա բոլորի մոտ. բոլորն էլ իրենց առաջին գիշերը պարզել են, որ իրենց կնիկը… «10 տարի պարով ա զբաղվել», «Էլաստիկ ա», «Իրանց մերական գծում ոչ ոք թաղանթ չի ունեցել»… մի երկու հոգու կնիկ էլ կիսաազնիվ ա եղել, ասել ա որ իրան «բռնաբարել են»։ Ու խնդալուն էն ա, որ էդ ռագանոսեցների մեծ մասն անկեղծորեն հավատում էր, որ տենց էլ կա, ուղղակի իրանց Մոսկվան ա փչացրել… Միամիտներ, վրեքները խաբար էլ չկա, թե Հայաստանում ինչ ա կատարվում…
Դե պատմում-պատմում եմ, խոստովանեմ, որ մի քանի տարի անց «ժառանգական թաղանթազուրկ էլաստիկ մի պարուհի» էլ իմ մեղքով կարա հայտնվի Մոսկվայում կամ էլ այլուր։ Էդ բոլոր պատմություններից մոտիվացված՝ անպայմանորեն ուզում էի Երևանում գոնե մի կույսի հետ էլ ես լինել ու, ինչպես նշեցի, ոչ այնքան ակնկալվող սեքսուալ հաճույքի համար, որքան հանուն նորության և իմ այդքան սիրած՝ տաբուները կոտրելու։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ Երևանում տենց հայոց հարց կդառնա հարմար մի կույս ճարելը։
Հարցը այն չէ, որ կույսեր չկան։ Կան ու խելքից դուրս շատ, բայց այ թե ինչ արտաքնային տվյալներով… ու ինչ տարիքի… Так скажу, 20-ից բարձր աղջիկ, որ համ սիրուն լինի, համ կույս լինի, համ էլ սրտիդ դարդ չլինի հետը քնելը, համարյա չկա։ Ով սիրուն ա՝ ընկեր ունի կամ էլ ունեցել ա․ ով ընկեր ունի կամ էլ ունեցել ա՝ կույս ա մենակ վերնագրով ու очень гиппотетически և եթե կույս էլ ա, ապա էդ դեռ հարց ա, թե որ մասով։ Մի խոսքով, ումով հետաքրքրվում էիր, կա՛մ լրիվ սուրբ էր լինում, կա՛մ զբաղված, կա՛մ էլ Եկատերինայի ծպտված ծոռնուհին էր դուրս գալիս։
Մի կերպ, через знакомых и дружбанов, մի քանի ադեկվատ թեկնածություն գտնվեց։ Երկուսի հետ հանդիպեցի։ Ջահելոտ էին, նոր էին ինստիտուտներն ավարտել, անգործ նստած՝ սպասում էին, թե երբ են մարդու գնալու, դե ես էլ էդքան վատ տարբերակ չէի էդ առումով։ Մեկը էնքան կոմպլեքսվորված էր, որ, ոնց հասկացա, բերանից խոսք քաշելու համար պետք ա մերն էլ կողքը նստած լինի ու դաբռո տա՝ նոր։ Կոտրված ու ոչ жинеспособный մարդ, որին վերջում մի հատ двоердный բարեկամի троердный հարևանի տղու տունը կբրախեն, ու խելոք-ամլիկ կնիկ կմեծանա։ Լավ ա, թե վատ ա՝ իրանց գործն ա։ Ամեն դեպքում, տենց կոտրված մարդուն բռնես, մի հատ էլ դու զրկես իրա համար նախատեսված ապագայից՝ պադոնոկություն ա։ Ու հա, իրոք չեմ կարծում, որ նա կույս չի, էլաստիկ-մելաստիկական կռուտիտների կարիք ունի։ Կոֆեն խմեցինք, սիրուն ճամփեցի տուն ու էլ ոչ մի բան։
Մյուսը հետաքրքիր ֆռուկտ էր։ Լավատես ու լավ խնամված, իրեն պահել գիտեր ու առաջին հայացքից կարող էիր խաբնվել էլ, որովհետև իրեն պահում էր հենց այնպես, ինչպես պահում են իրենց կույսերը։ Սկզբում ես դա վերագրեցի պարոնոյայի ու ումնիկության դրսևորման, բայց հետո կյանքը ցույց տվեց, ես ճիշտ էի։ Նրա հայացքը։ Կույսերը տղաների հետ շփվելիս բառիս բուն իմաստով այլ հայացքով են նայում։ Էլի գնահատում են, էլի հակառակ սեռ են տեսնում, բայց իրենց հայացքում ավելի շատ վախ էլ եթե չասեմ, ապա անվստահություն կա։ Կույսերը ոչ թե կամ էլ համենայն դեպս ոչ այնքան տղամարդուց են վախենում, այլ հեռանկարի անորոշությունից։ Այո, բոլորն էլ տեսականորեն գիտեն ու պատկերացնում են, թե ինչ է սեքսը, բայց մի բան է պատկերացնել ու մի բան էլ իմանալ, այն էլ՝ դեսից-դենից լսված պատմությունների վրա հիմնված։
Տարբերությունը կույսի ու կույս ձևացողի մեջ հենց հայացքում է։ Ձևացոողը չի վախենում իրեն ադեկվատ պահող դիմացի տղամարդուց, իսկ նրա հայացքի մեջ ոչ թե վախ ու անվստահություն ես կարդում, այլ խորամանկություն ու ազարտ։ Այ Կարինեն հենց այդ կատեգորիայից էր։ Ու վատը չէր, ուղղակի ֆալշն էր շատ։ Գուցե մի 5 տարի առաջ ես էլ խաբվեի նրա հնարքներին ու հավատայի, բայց դա 5 տարի առաջ էր, իսկ հիման՝ հիմա է։
Կարինեն էս պատմության գլխավոր հերոսը չէ, դրա համար ուղղակի կսահմանափակվեմ նրանով, որ պարզվեց, որ ինքն էլ էր պարուհի եղել ու, ոնց ես հասկացա, հատկապես 2-րդ կուրսից մինչև 4-րդ կուրս, երբ մի տղայի հետ էր ընկերություն անում, որը վերջը «մի հատ փչացածի հետ դավաճանեց, ու ես իրան չներեցի»։ Ցտեսություն Կարինե, իսկ մենք անցնենք առաջ։
Գայանեն, իրոք, լավ աղջիկ էր։ Կամ ինչու «էր»։ Հիմա էլ լավ աղջիկ է։ Խելացի, սովորած, շնորհքով, կարդացած, զարգացած, սիրուն։ Ուղղակի հայկական չափանիշներով՝ տանը մնացած էր։ Իմ տարիքի էր՝ 29 տարեկան։ Սաղ կյանքը սովորել էր։ Տղաների հետ ման չէր եկել։ Հետո, երբ արդեն աշխատելիս էր եղել, մի քանի տղամարդու հետ հանդիպել էր, բայց մեկ-երկու հանդիպումից այն կողմ գործը չէր գնացել։ Չեմ կարող ասել, որ ընտանիքում ռադիկալ նահապետական դրվածք է ունեցել։ Ընդհակառակը, իր իսկ խոսքերով՝ ծնողները երբեք չեն փորձել սահմանափակել նրան, իսկ երբ արդեն հասունացել էր՝ անձնականի մեջ չեն փորձել խառնվել։
Ինձ համար առեղծված է մնում, թե ինչպես է դա հնարավոր, բայց մարդը՝ իր բոլոր առավելություններով ու ազատամտությունով հանդերձ, այդպես էլ կույս էր մնացել ու չէր ամուսնացել։ Երևի սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ ուղղակի չես հանդիպում ՆՐԱՆ, բայց դրանից հայոց հարց էլ չես սարքում ու չես կաղապարվում քո այդ պրոբլեմի մեջ։
Պետք է ասեմ, որ Գայանեի հետ շփվելը հաճելի էր, ու մենք բավականին երկար հանդիպեցինք մինչև սեքսին հասնելը։ Ես իհարկե քաղցած մաչոյի պես չէի ինձ պահում, բայց ոչ էլ փորձում էի ձևացնել, թե եկել եմ կին փնտրելու ու իրեն հենց այդ պրիզմայից էլ դիտարկում եմ։ Ինքն էլ փոքր ու անփորձ երեխա չէր, ի վերջո՝ արդեն գրեթե երեսուն տարեկան էր, և մեր այդ տարօրինակ ու հասուն հարաբերությունները միանգամայն հաճելի էին երկուսիս համար էլ, առավել ևս, որ չէին ոտնահարում երկուսիս կողմից էլ այդքան արժևորվող անձնական ազատությունը։
Այդպես, հանդիպեցինք մի 4-5 անգամ ու, կարող է զավեշտալի թվալ, բայց անգամ իրար ձեռք չէինք բռնել այդ ողջ ընթացքում։ Ոչ թե նրա համար, որ ես էի դրանից վախենում կամ Գայանեն էր հատուկ խուսափում, ուղղակի, ո՞նց բացատրեմ, նման միջավայր չէր լինում։ Ուղղակի խոսում էինք տարբեր բաներից, քննարկում էինք տարբեր հարցեր։ Համեմատություններ էինք անցկացնում Երևանի ու Մոսկվայի կենսակերպերի միջև։
Վերջին հանդիպմանը որոշեցինք գնալ կինո, իսկ հետո որոշեցինք մի-մի հատ էլ Լոնգ Այլենդ խմել։
- Բա ե՞րբ ես գնում։
- Երևի եկող շաբաթ։
- Էլի գալո՞ւ ես։
- Դե հա, բայց չգիտեմ երբ մեկ էլ կստացվի երկարով պոկվել գործերից։ Համ էլ դու արի Մոսկվա, հիմա էլ քո հերթն ա։
- Եսիմ, կարելի ա մտածել…, – ասաց Գայանեն ու մտամոլոր դեմքով լռեց։
- Ինչի՞ մասին ես տենց մտածում, – զարմացա ես։
- Անկեղծ ասած՝ մեր…, – ու, նկատելով մի քիչ կլորացած աչքերս, արագ հավելեց, – ավելի ճիշտ քո։
- Ի՞մ։
- Այո, քո։
- Ու ի՞նչ ես մտածում իմ մասին։
- Բացի՞ նրանից, որ դու սրիկայի մեկն ես, – ծիծաղեց նա։
- Բայց համաձայնվիր, որ շատ լավ սրիկա եմ, – ժպտացի ես, – հա, բացի դրանից։
- Մի տեսակ տարօրինակ ա։ Մի քանի տարի առաջ քեզ հանդիպեի, սիրահարվելու էի ու հետո տառապեի։ Մի քանի տարի առաջ ինչ-որ ասպետի մասին կեղծ կերպար էի հորինելու ու հետո դրանով ապրեի։ Չէ, չէ, մի մտածի, որ հիմա լավը չես։ Դու իմ դուրը շատ ես գալիս, ուղղակի հիմա մի քիչ այլ կերպ եմ ամեն ինչին նայում ու շատ գնահատում եմ մի կողմից քո անկեղծությունը, մյուս կողմից էլ դելիկատությունդ ու տակտի զգացումդ։
- Ուզում ես խոսե՞նք դրա մասին։
- Հմմմմ… հա, ինչի՞ չէ, բայց ոչ այստեղ։
- Ո՞ւր գնանք։
- Արի գնանք քո տուն, – առանց ինչ-որ վարանման ու հարցական ինտոնացիայի ասաց Գայանեն ու վեր կացավ, դե իսկ ինձ էլ մնում էր լուռ հնազանդվել։
Մինչև տուն հասնելը լուռ էինք։ Տանն արագ սուրճ պատրաստեցի ու շարունակեցինք խոսակցությունը։
- Ինչ-որ բան խմել կուզե՞ս։
- Չէ, ուզում եմ ամեն ինչ… հիշել, – լրիվ լուրջ դեմքի արտահայտությունով ասաց նա։
- Վստա՞հ ես, դրանում, որովհե…
- Արտ, не тупи, եթե ես եմ քեզ ասում՝ արի գնանք քո տուն, ուրեմն վստահ եմ, երեխաներ չենք։ Բայց ուզում եմ խոսանք։
- Խնդիր չկա։ Ճիշտն ասած, իմ համար անսպասելի էր էս ամենը։ Արդեն անգամ որոշել էի, որ ես քո հետ… դե նախաձեռնողականություն չեմ դրսևորի։
- Ինչո՞ւ։
- Դե, չեմ ուզում խաբել։ Դու գիտես, որ ես կայուն հարաբերություններ դեռ չեմ ուզենում ու ինձ մոտ սեքսն ու հարաբերությունները պարտադիր չի, որ նույն հարթության մեջ լինեն։ Ես շատ գնահատում եմ մեր շփումը, ու, թեև, դու անկասկած գրավում ես ինձ, չէի ուզենա, որ հանուն սեքսի զրկեի ինձ հետագայում քեզ հետ շփվելու հնարավորությունից։
- Ինչո՞ւ։
- Սեր չեմ խոստովանելու, շուտ եմ ասել, – ծիծաղեցի ես, – Գիտե՞ս, չնայած իմ ցինիզմին ու թվացյալ թեթևսոլիկությանը, ես այս կյանքում երկու բան եմ գնահատում՝ ժամանակս ու որակով մարդկանց։ Եվ հիմարություն է այսրոպեական հաճույքի համար կորցնել չափից ավել ժամանակ ու թեկուզ մեկ որակով մարդ։
- Մերսի անկեղծ լինելու համար։ Ես էլ անկեղծ լինեմ։ Ես էլ սեր չեմ խոստովանելու քեզ, բայց ես էլ չէի ուզենա, որ մենք դադարենք իրար ճանաչելը։ Քեզ երևի հետաքրքիր է՝ ինչո՞ւ ես որոշեցի հիմա ու այսպես։ Ուղղակի դա մի օր պետք է լիներ։ Ողջ կյանքումս հատուկ չեմ փնտրել, եղածներն էլ չեն համապատասխանել իմ չափորոշիչներին։ Հիմա տեսնում եմ նման չափորոշիչներին համապատասխանող քեզ։ Ինչո՞ւ ոչ հենց քեզ հետ։ Բա որ մեկ էլ 29 տարի հետո մյուսին տեսնեմ…
- Ինձ թվում է, որ ավելի շուտ կտեսնես, բայց միևնույն է, мне это импонирует:
- Էլ մի մեջդ ուռի, – խորամանկ ժպտաց Գայանեն։
- Քիչ խոսա, – ասացի ես ու ձգեցի նրան դեպի ինձ։ Նա չդիմադրեց։
Դե ի՞նչ կարող եմ ասել։ Շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ասի, որովհետև Գայանեի հետ ես իմ կապը չխզեցի ու չեմ պատրաստվում անել դա մոտ ապագայում։ Իսկ մնացածն արդեն ձեր գործը չէ :)
Հ.Գ.-ի փոխարեն
Կուսությունը գերնպատակ դարձրածներն էլ ուղղակի լավ կանեն՝ հիշեն, որ էդ իրենց բաղձալի բարոյականությունը գոտկատեղից չի սկսվում, ու նույնիսկ վերջին անբարոյականը ժամանակին կույս ա եղել։ Ոչ էդ կաշվով ապրեք, ոչ էլ ստիպեք, որ ուրիշները դրանով ապրեն, առավել ևս, որ հատկապես Երևանում, շա՜տ բարոյական անբարոյականներ կան, ովքեր կույս են մենակ հենց էդ մասով։