Հենց նո՞ր ես ծանոթացել աղջկա հետ, և թվում է, թե ամեն ինչ կարգին է, հարաբերություններն էլ զարգանում են և մեկ էլ, հո՛պ, բարև ու հաջողություն, սիրելիս։ Ի՞նչ պատահեց, և ո՞վ էր մեղավոր։ Իհարկե դու, և ահա 10 խորհուրդ՝ նման իրավիճակներից խուսափելու համար։
1. Ցույց մի տուր, որ մինչև ականջներդ սիրահարված ես
Ավելի քիչ մտածիր նրա մասին ու ավելի քիչ երևակայությանդ մեջ նկարիր ձեր մտերմության պատկերներ։ Թույլ մի տուր, որ նա տիրանա քո բոլոր մտքերին, իսկ եթե դու, այնուամենայնիվ, թունդ սիրահարվել ես, ապա այնպես մի արա, որ նա հասկանա, թե ինչ աստիճան ուժեղ ես սիրահարված։ Դա հեշտ չէ, որովհետև կանանց կանխազգացումը լուրջ բան է, բայց անհրաժեշտ է, որովհետև հենց կինը հասկանում է, որ դու սիրահարվել ես իրեն, դու սկսում ես միավորներ կորցնել։
Կնոջ հետ հարաբերությունները միշտ խաղ են։ Ասեմ ավելին՝ մրցամարտ, որի ժամանակ պարտադիր պետք է պահես հանգստությունդ։ Առանց էմոցիաների արձագանքի մերժմանը, մի զանգիր նրան ավելի հաճախ, քան նա՝ քեզ։ Սակայն տես, որ շատ չտարվես ու քո վերաբերմունքը անտարբերություն չհիշեցնի, ոչ էլ խաղդ պետք է ֆալշ լինի։ Կանայք դա միանգամից են նկատում:
Ու սա կանոնների կանոնն է։ Եթե չկարողացար հետևել այս կանոնին, ապա մնացած 9 խորհուրդներին հետևելն անիմաստ է դառնում։
2. Մանրակրկիտ ուսումնասիրիր նրան
Փորձիր գտնել յուրահատուկ մոտեցում։ Սկանավորի ու ռենտգենի ենթարկի կնոջը։ Պետք է գտնել թույլ կետ, որտեղով կարելի է թափանցել նրա հոգու մեջ։ Ուսումնասիրի նրա սովորությունները, հետաքրքրությունները, հոբբիները, սիմպատիաներն ու անտիպատիաները։ Եթե նա ամուսնացած է, ապա զգուշորեն նրանից քաշի տեղեկություններ այն մասին, թե ինչը նա չի հավանում իր ամուսնու մեջ ու աշխատի այնպես անել, որ այդ բնագծերը քո մոտ չարտահայտվեն, բայց մի քննադատի նրա ամուսնուն, որովհետև դա կարող է բարձրացնել կնոջ զգոնության մակարդակը։ Ընդհակառակը, փորձիր թեթևակիորեն պաշտպանել ամուսնուն, որովհետև այդ թվացյալ անշահախնդրությունը զինաթափում է կանանց։
3. Հետևիր քեզ
Իրականում, արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի հարաբերություններում։ Եթե կինն ասում է, որ տղամարդը կապկից մի քիչ պետք է գեղեցիկ լինի, ապա մի հավատա նրան։ Գեղեցկությունն իհարկե հարաբերական հասկացողություն է, այդ պատճառով կոկիկությունն ամենակարևորն է։ Եթե քեզանից վատ հոտ է գալիս, եղունգներիդ տակ կեղտ կա, և այլ նման բաներ են նկատվում քո արտաքինում, ապա հավանականությունը՝ գրավելու ինչ-որ կնոջ մոտ է զրոյի։
Հանդերձանքը ևս քիչ կարևոր հարց չէ, բայց պետք չէ ծայրահեղության հասցնել դա։ Կանանց հաճախ նյարդայնացնում են տղամարդիկ, ովքեր ուզում են չափից շատ ուշադրություն գրավել իրենց տեսքի վրա, եթե չասեմ, որ դա կարող է կասկածներ հարուցել նրա մեջ՝ կապված ձեր սեռական օրիենտացիայի հետ։
4. Եղիր առնական
Ընդգծիր քո բնավորության առնական կողմերը. զսպվածությունը՝ էմոցիոնալ դրսևորումներում, վճռականությունն ու խիզախությունը՝ բարդ իրավիճակներում։ Պահպանիր լրջությունը։ Հետևիր դիմախաղիդ ու կապիկություններ մի արա։ Կանայք չեն սիրում ծաղրածուներին։ Մուսիպուսիներ մի արա, փաղաքշական մականուններ մի հորինի (պուպսիկ, խոզուկ, կատվիկ և այլն)… համենայն դեպս, քանի դեռ նա քոնը չի դարձել։ Մանկամտություն մի դրսևորի, որովհետև եթե կինը քեզ ասում է. «Դու ուղղակի մեծ երեխա ես…», ապա քո բանը բուրդ է։
Որոշ կանանց դեպքերում չեն խանգարի անգամ կտրուկությունն ու կոպտությունը: Ինչպես ասում էր Մարինա Վլադին, նա սկսեց հարգել Վիսոցկուն, երբ վերջինս ապտակեց իրեն։
Միշտ հիշիր, որ կանայք սիրում են խելացի տղամարդկանց, բայց մի չարաշահիր դա։ Մի փորձիր համոզել նրան ինչ-որ բանում ու ցնցել նրան քո երկաթյա տրամաբանությամբ։ Դա վտանգավոր է, որովհետև կինը դա կարող է ընկալել՝ որպես չորսրտություն։
5. Մի եղիր ժլատ
Կանայք տանել չեն կարողանում ժլատ տղամարդկանց։ Եթե դու փողից թույլ ես, ապա մոռացիր գեղեցիկ կանանց մասին, ովքեր սիրում են շատ ուշադրություն ու շատ նվերներ ստանալ։ Եթե գրպանդ այդքան էլ դատարկ չէ, ապա հրավիրիր թիրախիդ ինչ-որ գեղեցիկ ռեստորան, առաջարկիր նրան թանկարժեք ուտեստներ։ Փորձը ցույց է տալիս, որ շռայլությունից գերված կինը սովորաբար ինքն է գնում զիջումների և ընտրում ավելի էժան բան։ Մի նվիրիր էժան բիժուտերիա։ Ավելի լավ է անես մեկ նվեր, բայց թանկարժեք նվեր։ Եվ նվիրիր կնոջը այնպիսի բաներ, որ իրեն է դուր գալիս, այլ ոչ թե քեզ։
Սակայն պետք չէ նաև ընկնել մյուս ծայրահեղության մեջ, որովհետև չափից դուրս շռայլությունն էլ կարող է հիասթափեցնել կնոջը։ Եթե դու տաքսի ես նստում ու միանգամից ասում ես, որ օպերայից բարեկամություն գնալու համար 5000 կվճարես, կինը կարող է մտածել.
ա. «Հիմար, այդ փողով կարելի է ամբողջ քաղաքով պտտվել։»
բ. «Նա քիչ է տաքսի նստում։»
գ. «Նրա մոտ առևտրականի հոգեբանություն է, քաղքենի տիպ կլինի։»
դ. «Նա փոշի է ուզում փչել աչքերիս ու դա անում է հիմար կերպ, հետևաբար նա խնդիրներ ունի երևակայության հետ։»
6. Լսիր, թե ինչ է ասում նա, ու արա ճիշտ հակառակը
Այս ասացվածքը հեռու չէ իրականությունից։ Բանն այն է, որ այս թեթևսոլիկ արարածները չափից դուրս շատ են հակված կոկետության, դրա համար հաճախ ասում են այնպիսի բաներ, որոնք ուղղակիորեն հակասում են նրան, ինչ իրականում ուզենում են։ Եթե կինը հայտարարում է, որ երբեք չի լինի քո սիրուհին, դա իհարկե կարող է ճիշտ լինել, բայց ավելի մեծ է հավանականությունը, որ շուտով նա կլինի քո անկողնում։ Դե իսկ եթե նա բուռն կերպով կսկսի ապացուցել, որ սիրում է ամուսնուն, ապա ուրախացիր, որովհետև իրականում նա փորձում է ինքն իրեն համոզել, որովհետև զգում է, որ պատրաստ է հայտնվել քո գրկում։
7. Մի զզվացրա նրան
Մի փորձի ստիպել նրան խոստովանել, որ սիրում է քեզ։ Մի հարցրա նրան, թե ինչու է նա այսօր այդքան սառը և ինչու քեզ քնքուշ խոսքեր չի ասում։ Եթե մեկ անգամ նման խոսակցություն սկսես, ապա մեկընդմիշտ կպարտվես։
8. Խորհուրդներ մի տուր նրան
Ոչ մի դեպքում պետք չէ խորհուրդներ տալ կնոջը՝ ինչպես հագնվել, ինչպես շպարվել… Նրանք դա որպես վիրավորանք են ընկալում։ Անգամ եթե նա ինքն է ասում, որ վատ տեսք ունի, ավելի լավ է ասա, որ, ըստ քեզ, նա պարզապես հիանալի տեսք ունի։ Բոլոր դիտողությունները հետոյի համար թող, երբ արդեն բավականին մտերիմ կլինես, բայց անգամ այդ ժամանակ չչարաշահես։
Ինչ վերաբերում է գործնական խորհուրդներին, ապա դրանց դեպքում էլ պետք է զգույշ լինել և ընդգծել, որ նա ինքն էլ հանգիստ կարող էր կռահել այդպիսի բաներ, եթե ոչ ավելի լավ տարբերակներ, ու արա քո առաջարկը։ Դա կգնահատվի։
9. Մի շտապիր նրան անկողին մտցնել
Կնոջը պետք է հասունացնել՝ ինչպես լավ գինին։ Եթե կարողանաս շատ արագ անկողին հասցնել նրան, ապա ձեր կապն էլ հարատև չի լինի։ Պետք է զգոն լինել ու սպասել, և կինն ինքը կհասկացնի քեզ, որ պատրաստ է, ու ժամանակն է։ Եվ հիշիր, առաջին սեռական կապը կարևոր է նրանց բոլորի համար։ Աշխատիր անել դա գեղեցիկ։
10. Վստահ եղիր
Իմացիր, որ այն կինը, ում վրա դու դեռ երեկ էիր ագահությամբ նայում, այսօր կարող է լինել քոնը։ Անհասանելի կանայք չեն լինում։ Ուղղակի եղիր ինքնավստահ, բայց ոչ ինքնահավան, որովհետև փքված ինքնահավաններին կանայք տանել չեն կարողանում։ Մի վախեցիր ռիսկից և կհասնես հաջողության։