«Մեկ օր առանց թղթի» սիմվոլիկ ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ թուղթը ստեղծվում է հատելով ծառերը, որը մեր շրջակա միջավայրի վրա աղետալի հետևանքներ է թողնում: Այս ակցիան նպատակ է հետապնդում տեղեկացնել բոլորին, որ անիմաստ օգտագործած յուրաքանչյուր թղթի կտորը մաս է հանդիսանում այն ծառի, որը կտրվել կամ կտրվելու է մեր անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով: Այս ակցիան ոչ միայն բնությանն է օգտակար, այլ նաև բիզնեսին: Եթե ոչ կարևոր փաստաթղթերը տպենք A4 ֆորմատի թղթի ոչ թե մեկ, այլ երկու երեսներին, թղթի ծախսը կրկնակի կնվազի, որի հետևանքով նաև հատվող ծառերի քանակը: Եթե տպենք ոչ թե, ասենք, 12, այլ 11 տառաչափով, ապա այս դեպքում նույնպես զգալի կնվազի թղթի ծախսը իր բոլոր դրական հետևանքներով:
Խնայենք թուղթը... այն մեր թթվածնի հաշվին է ստեղծվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=840841025955730&set=a.326377600735411.79755.100000895207175&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել