Ձմեռն առջևում է, երկրում գոյություն ունեն լուրջ առողջապահական խնդիրներ, հիվանդներ, որոնք դրամ չունեն բուժվելու կամ դեղորայք գնելու կամ ձեռք բերելու  պետք եղած մթերքը՝ իրենք իրենց մասին հոգ տանելու համար։ Ունենք սոցիալապես վտանգված հասարակություն, որն  ապրում է անապահովության եզրին… Հայաստանի իշխանությունները ԼՔԵԼ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ահավասիկ երկու հազար տարիներ, էլ չհաշված այս ազատ, անկախ Հայաստանի ՄԵԾ հույսերը ոտնահարված շրջանը…

Եկեք մտածենք՝ ինչպես՞ պետք է այս վիճակից դուրս գանք, որպես ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԱԶԳ՝ արհամարհելո՞վ իշխանություններին, արհամարհելո՞վ հարթակների վրա կանգնած մեծախոսիկներին ու արդեն ժողովրդի համար ոչինչ չարած մարդկանց՝ բացառելով որոշ բարեգործների։

Գիտեմ, մի ամսից էլ Հայկական Համագումարը, ինչպես ամեն տարի, կսկսի դրամ հավաքել ճանապարհ շինելու համար, երբ այդ ճանապարհով օգտվողները միայն հարուստներն ու հանքատերերը պիտի լինեն… Սա այն պատճառով է, որ Հայաստանի Հիմնադրամի հոգաբարձուները իշխանության, եկեղեցու ու հարուստների՝ ժողովրդից կտրված խավերի՝ իրար կռնակ շփող ու մասսաժ անողների համագործակցություն է…

Այս խայտառակ իրավիճակին պետք է վերջ տրվի… Այսպես շարունակել կնշանակի պարզապես, որ մենք մեր վրա ենք ծիծաղում…

ՍԱ Է ՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՄԵՐ ԱՌՋԵՎՈՒՄ , ԵԿԵՔ ԱԶԳՈՎԻ ԼՈՒԾԵՆՔ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել