Doctors.am-ը գրում է․

Մեկ շիշ Կոկա-կոլայում պարունակվող կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է վազել 6 կմ: Մանագետները խորհուրդ են տալիս այս ինֆորմացիան տպել ըմպելիքի շշերին, որպեսզի մարդիկ պատկերացում ունենան, թե իրականում ինչ են խմում: 

Այսպիսով, 500 մլ կոլան 210 կալորիա է պարունակում,սակայն շատերի համար սա ոչինչ չասող ինֆորմացիա է: Միևնույն ժամանակ մթերքի հասցրած վնասի մասին տեղեկացվածությունն ազդում է մարդկանց ընտրության վրա: Բլումբերգի հանրային առողջության դպրոցի հետազոտությունները ցույց տվեցին,որ դեռահասները, իմանալով ըմպելիքից ստացած կալորիաներհ այրելու համար անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության չափը,հիմնականում հրաժարվում էին դրանից կամ ընտրում փոքր շիշը:

Խանութներում անցկացված նմանատիպ հետազոտությունը նույն արդյունքները տվեց: Այսպես, ձեռք բերվող ըմպելիքների ընդհանուր կալորիականությունը նվազեց 203 ից մինչև 179: Իսկ ջրի գնման ցուցանիշները աճեցին 1% ից մինչև 4%:

Սա հատկապես ակտուալ էր երիտասարդների համար: Այս մոտեցումը կարող է աշխատել նաև ֆասթֆուդի ռեստորաններում: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների խոսքերով, անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության մասին ինֆորմացիան մարդկանց ստիպում է առողջ սննդամթերք ընտրել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել