ԵՏՄ պաշտոնապես մտնելուն մնացել է 3 ամսից էլ քիչ, ինչը ի թիվս այլ բաների նշանակում է, որ դեռ առնվազն այդքան էլ կարդալու ենք տարբեր ու տարատեսակ լրատվականների շատ ծանծաղ ու սիրողական «վերլուծությունները»՝ ակնկալվող թանկացումների և այլ տնտեսական թեմաների մասին, որոնք ավելի շատ սպեկուլյացիաներ կամ էլ պարզապես մի բան էնքան որ գրելու մղումից ծնված խզմզոցներ են։
Օրինակ՝ այսօր, չեմ էլ հիշում որտեղ, կարդացի, որ միսը հաստատ թանկանալու է, որովհետև սառեցրած միսը ներկրում ենք Կանադայից, իսկ այդ ապրանքատեսակը ներառված չի արտոնյալ ցանկում, որը ԵՏՄ-ի ստանդարտներով չի հարկվելու մինչև 2020 թիվ, ուստի կանադական միսը կթանկանա 15 տոկոսով...
Սա ընդամենը օրինակ է, ու թվոււմ է՝ ամեն ինչ ճիշտ է, բայց հավատացեք, սա մեղմ ասած մեշոկ պապիկով վախեցնելու պես մի բան է։ Օրինակ՝ չգիտես ինչու հաշվի չի առնվում, որ կարելի է կանադական սառեցրած մսի փոխարեն բերել ասենք բելառուսական սառեցված միս։ Տարբերակ է, չէ՞, բայց ոչ մեկ չի փորձում քննարկի։ Կարող ա պարզվի, որ այդ դեպքում գինը չփոխվի. կամ էժանանա, կամ էլ դառնա էլ ավելի թանկ... էական չի, էականն այն է, որ անգամ չեն էլ դիտարկում, որովհետև նյութ գրողի մտքով անգամ չի կարում անցնի, որ կարելի է դիվերսիֆիկացնել շուկաները ու կանադայի փոխարեն այլ երկրից նույն ապրանքից բերել՝ այլ գներով։
Սա ևս մեկ անգամ վկայում է ինչպես մեր լրատվական դաշտում պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին, այնպես էլ մեր կառավարության ու այլ պատկան մարմինների ոչ կոմպետենտության մասին՝ հատկապես, բնակչության իրազեկման մասով։ Մի տրվեք սպեկուլյացիաների։