Կուզեի կյանքում ,մի պահ դառնայի այն աշնան անձրևի կաթիլը ,որը մեղմորեն իջնում էր մարդկանց հոգնած ուսերին...կամ մեմորեն իջնեի նրանց մաշված կյանքի պատուհաններին ու մեղմ նայեի նրանց տրջտունջ հայացնքերին ...մոտեցա մի ամայի ճանապարհին ,որտեղ անցնում էին միայն խլացած ավոտմեքենաները ,ու գնացքի ծանր դղրդյունը ,հեռվում երևում էր քամու թռիչքից թափ առած աշնան անձրևը ,նրա մեղմ արտացոլանքը հետքեր էր գծում ,ու մեղմ նայում վերջին թափվող տերևներին ...խլացած էր ամեն բան ,երևում էր միայն արեգակի վերջին շողերը ,որը կտրտված էր ամպերով...նայում էի վերև ու ինքս ինձ գրկում ,մրսելով մեղմ անձրևի սառնությունից ,իմ հոգում զգում էի մեծ ջերմություն ,ծառերի հոգնած խշշոցը ,կարծես նրա տերևները նրա լացը լինեին ,մեղմ իջնում էի ցած ,ու ծառը մնում էր լոկ դատարկ մի հոգի...Արդեն երեկո էր ,մեղմ ուրվագծվել էր մութը ,քիչ- քիչ վառվում էին երեկոյան մարված լույսերը ,ու նրանց շողքի տակ երևում էր անձրևի ստվերները .......
-Գեղեցիկ է չէ՞
-Նորից դու ՞
-ուզում եմ մի քիչ քեզ հետ խոսել
-ոտքերս արդեն ցավում են ,սառել են ,արդեն զգում եմ ինձ գերող սառնության հետքերը
-Ճիշտես ,մոտեցող ձմեռը ` քո ջերմությունը ,արդեն մոտ է.
-Գիտես՞ ,այսօր ցավում է իմ ողջ էությունը ,սակայն քո ներկայությունը ,ինձ հանգատսացնում է ,վերջին մեր խոսակցությունը մի պահ ստափեցրել էր ինձ ,սակայն նորից այդ մաքրված էջում ,սևացած ցավս փռեց իր թևերը
-Վայելիր կյանքը ,ուզում եմ ,որ ոչ թե երջանիկ լինես,գիտեմ դա անհնար է ,ուզում որ մի պահ ետ շրջվես ,ու տեսնես,այն մարդկանց շարանը որտեղ դու էիր կանգնած...ինչու՞ հեռացար այդ շարքից ,ինչու՞ մոռացար ,որ դու էակ ես այլ ոչ թե ցավ .
-Ինքտել գիտես ,ինչու հեռացա ,ա՜խ ցավում է ,չգիտեմ թե ինչ անեմ ,ամեն անգամ երբ քեզ հետ խոսում եմ մի պահ մեծամտությունս լքում է ինձ
-Ինչու՞ ես մեծամիտ,չևոր քո ցավը չէր կարող քեզ մեծամտացնել
-Ախ վախենում եմ մեծ ապագայից ,ախր ներկաս .......
-Ախր ներկադ ինչ՞
-Չգիտեմ ,ինչ անեմ ,մեծամտանում եմ միայն ցավիս վրա ծաղկող մեծությունից,այն այնքան դատարկ է .....կգրկես ինձ՞ ,մի պահ ,ուզում եմ ձեռքտ շնչել,`հոգիս ,մի պահ գրկիր՛, հոգնած մամինս ,ուզում եմ հանգչել,այս աշնան քամին ավելի է բոցավառում ցավը իմ ,սակայն խլանում եմ ,ուզում եմ ննջել,թեկուզ և այստեղ,թեկուզ` քո սառը գրկում ..միքիչ գրկիր՛ ինձ ,մենակ՛ եմ ,տխուր՛,ցավում է ամբողջ էությունս ,մի՛ թող ինձ այդքան մենակ ,հոգնել եմ մեռած ժամանակիս շունչ տալով ..
-Այսօր մեր վերջին հանդիպումն է ,վերջ արդեն քեզ հետ չեմ լինի .
-Մենակես թողում ինձ՞ ,այս կյանքի ծածկված փշալրերի վրա ,ինչու՞ ,ինչու՞ ես գնում
-Ես ուրվական եմ անտեսք,չեմ կարող միշտ քեզ իմ գրկում պահել ,արդեն դու ինքդ պետք է որոշես թե ուրես գնալու.
-Վռնդում՞ ես ինձ
-Այո՛
Ձեռքերս հետ քաշեցի ,ու կախ գցեցի,այլևս ինքս ինձ չգրկեցի,ինձ մենակ թողեց իմ էությունը ,նա գնաց,ինձ մենակ թողնելով մեղմ անձրևի տակ ,ու քանի գնում հոգնած ոտքերս ավելի էին ցավում  ....
-Ինչու՞ ես այսքան տարօրինակ,անգամ ես քո հոգին լինելով ,չեմ հասկանում թե ինչ՞ ես դու .լռումես՞ ,քո լռության մեջ այնքան մեծ ասելիք կա ,բայց լռումես ,գուցե իրոք դու էլ չգիտես թե ով ես ,դարձյալ լռում ես ..ինչ արած կյանքը թևերդ կտռել է ,բայց թևեր է տվել քո մտքին .
-Ինչու՞ ես գնում ,դու ինձ պետք ես
-Ես քո կյանքում մի տերև եմ ,`չորացած,անգույն ,ուզում եմ ընկնել քո մաշված մտքերից ցած,ուզում եմ միքիչ ես էլ թռչել,ազատ քեզանից ու քո ցավից...մի՛ արտասվիր ,մի՛ հեկեկա ,դու արդեն մենակ ու միայնակ ես ,այդպես մի արտասվիր ,քո լացը մեկէ խառնվում է անձրևի կաթիլների հետ ,ու մաշվում ,ու չորանում ,գնում :
-Չգիտեմ ինչից եմ հոգնել,գուցե եմ ել եմ  հոգնել .
-Վայելիր ինձ ու քեզ ......այս կյանքում միայն ես քեզ հետ մնացի
-Ապա ինչու՞ ես նորից գնում ,նորից մնա՛...
-Է ՜հ ..Անանուն ,ես էլ  եմ հոգնել  ...
Ու Անանունը փակեց աչքերը ,արտասունքով լցված քնել էր ուսերիս վրա ,նրա ցավը ...ա՜խ Անանուն Եվ որքա՜ն քիչ մարդու ես  հարկավոր դու ,ինչքան մեղք ես դու .ինչքան են քեզ քարկոծում .Նրա չորացած աչքերը լռել էին ,նա քնել էր ,փակել էր հոգնած կոպերը ,նրա մեղմ արցունքերը դեռ մնացել էին ուսերիս վրա ....Աշնան սառնությունը փչում էր նրա երեսին ,ու նա դրանից ավելի էր ընկնում քնի գիրկը ,նա մրսում էր ,դողում էր ,ա՜խ եթե ես նրան լքեմ ,նա էլ չի կարող ապրել այս կյանքում ...թվում է թե նա ուժեղ է ու խրոխտ,բայց ոչ. նա չափից դուրս թույլ է ու մաշված..նրան ևս մեկ հարված ու վերջ ,նա կնկնի այս կյանքի մարտում ...նրա աչքերի արանքներից երևում էր նրա բացված ու չսպիացած վերքերը ,ու ամեն անգամ այդ վերքրը ավելի ու ավելին են ցավում ու այրվում .....նրան դրաց ուսերիս ,նայում էի հեռուն ,թե ինչպես են ծերացած տերևենրը մեկ առ մեկ իջնում թացացած հողի վրա ,ու ծածկվում ցեխով ...ամբողջ երեկո նա քնած էր ,մեղմ նայում էի նրա հոգնած մարմնին ու անվերջ ինքս ինձ հարց տալի ,ինչո՞ւ նա եղավ հենց այսպես .....
-Զարդնեցիր՞
-Գնում՞, ես հոգիս
-գիտեմ ,ինչքան մեծ է ցավը քո,ծիծաղում ես ՞.
-Ինչ արած անսահման է ,չնայած ցավը չեն չափում ...
-Գիտես՞ այս կյանքում ,ամեն ինչ ունեցողներ չեն ցավում ,կեղտոտ մարդիկ չեն ցավում ,ցավը նրանց չի պարուրում ...ցավը մաքուր է
-Չես գնում՞
-Դեռ դրա մասինես մտածում՞
-Արի՛ պարենք
Ու երբ ես արթնացա տեսա հոգուս հայացքը հառնած դեպի հեռուն ,նա մեղմ նայում էր դեպի իմ անշնչացած երազանքները ..
-Պարենք.
Ու ես նորից ինքս ինձ գրկեցի ,աշնան տերևի հետ քայելրս գցեցի ,ու խառնվեցի քամու հետ ,մի պահ կանգ էի առնում ,հետո նորից պարում ......
-Գիտես ՞Անանուն ,դու հրաշք ես
-Ինչո՞ւ
-Քանի որ ,սեր չապրած հոգի ես ,ու այդքան սիրել սերը ,առանց իմանլու .....
-Ես սեր ապրել եմ
-Անառակից թե՞...
-Անառակը ընդամենը մի երկու ժամվա պատմությունն է իմ կյանքում
-Ճիշտես ....
-Լավ արի էլ չխոսենք ,չեմ ուզում նորից քեզ լսել,գնա ,ու այնպես որ քո հետքերը անգամ չմնան ,որ չկարոտեմ քեզ ..
-Ա՜խ Անանուն ,ես գնում եմ .
-Զգալ որ դու կաս, բայց ոչ դու չկաս ....առանձ քեզ չեմ կարող հավատա ..
-Պիտի գնամ ,ես ինքս էլ եմ հոգնել քեզանից  ,դու շատ անելիք ունես ,բայց ոչ ինձ հետ...ես բանտարկվում եմ քո ներսում ,ու մեղմորեն փակվում եմ ,քո դատարկ ցավի գրկում.......
Ու ես լքվեցի ,ամենից ու ամեն ինչից ...ծարված մարմինս ու վերքերս լուռ կանգնեցին ,իսկ անձրև մեմորեն իջավ ուսերիս ,ու սկսեցի ակամայից արտասվել,ու բարձր գոռալ...իսկ քամին անվերջ փչումեր հեռից բերելով նոր ցավեր ,լցնում էր գիրկս ...
Ու ես մնացի դատարկ,քանի որ ինքս իմ ձեռքով բանտարկեցի իմ հոգին ,ու միայն լսում էի ամպերի անվերջ ճիչը ,ու անձրևի անվերջ լացը, որը այնքան էր հոռդում այտերիս , որ այտերս մաքրվում էր հոգուս վերջին մնացած հետքերից ...
-Ինչ արած մնաս բարով....Ասաց նա, ու նորից չքացավ ,խառնվելով թանձրացած անձրևի մեջ ,ու դարցավ մի անհաս երազ ,մի անհաս հույս .........
Ապրած ու չապրած հեքիաթներ ,նորից միաձուլվեք ինձ ,ես նորից մենակ եմ ,մեն մենակ.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել