Քաղաքային իշխանությունները քաղաքը կարկատում են ու ներկում, եփում ու թափում
...
Հիմա էլ ասում են նստարանների վրա, որոնք որպես կանոն աղբի կողք են դրված, պիտի մեր մեծերի չգիտեմ ինչե մարմինները նստեցնեն... 
Նույն իսկ եթե` մոմե...
Կամ փչովի: 
Էդքան ոգևորուված գործ եք ուզում անել, էն այգու հարցերը լուծեք. Ամբողջ քաղաքի կենտրոնը վատ կինոյի խուլ ծայրամաս լինի ոնց որ: 
Հանեք քաղաքի կենտոնից այն բոլոր ինստիտուտները, որոնց պիտի հասնել ծառայողական մեքենայով: Ձեր դավանած էդ որ Եվրոպական երկրի հրապարակային մասում եք տեսել էսքան մեքենա, այն էլ կայանած ՞՞՞
Հազար բան կա անելու. Էսքան միջոցները անտաղանդության վրա եք մսխում: Ով է իրավունք տվել ձեզ ՞՞՞
Ոնց որ անասելի փնթի տանտիկին, որ սեղանից կերած ամանները, ուտելիքի մնացորդները, բաժակներն ու մնացածը հավաքելու փոխարեն վրայից մի հատ էլ է սփռոց փռում ուղղակի: 
... ու զգում եմ` նույնիսկ իմ այս պատրաստվածությամբ դեռ ի զորու է քաղաքապետարանը զարմացնել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել