Esem.am-ը գրում է.
Հոկտմբերի 21-ը տոնական է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան ամուսիններ, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի ընտանիքում: Նրանք տոնում են կրտսեր դստեր՝ Մանեի ծննդյան 11 ամյակը: Երեխայի օրը տոնի վերածած ծնողները տոնական սեղանից առանձնացան ու պատասխանեցին ESem.am-ի հարցերին:

«Ինչպես ամեն տարի, այս տարի էլ առաջինը ես եմ շնորհավորել աղջկաս, հետո նոր մայրն ու քույրը՝ Անին: Առաջին նվերն էլ մեր կողմից է եղել. նրա համար իր հավանած կոշիկներն էինք գնել, շատ ուրախացավ»,- ասաց Տիգրան Ներսիսյանը՝ հավաստիացնելով, որ դստրերին հաճախ են անակնկալ նվերներ մատուցում:
Հոբելյարին հաճելի նվեր է մատուցել նաև մորեղբայրը, ով դերասանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից գեղեցիկ զգեստներ է ուղարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ