Մի մարդ հարցրեց Սոկրատին:
-Գիտե՞ս, թե քո մասին ինչ է պատմել ընկերդ:
-Սպասի՛ր, - կանխեց նրան Սոկրատը,- ասելիքդ նախ երեք անգամ մաղիր երեք մաղով։
- Երեք մաղո՞վ:
-Մի բան ասելուց նախ պետք է երեք մաղով մաղես: Սկզբում` ճշմարտության. դու համոզվա՞ծ ես, որ դա ճիշտ է: - Ոչ, ես ուղղակի լսել եմ դա:
- Այսինքն` դու չգիտես, դա ճիշտ է, թե՞ ոչ: Ուրեմն կմաղենք երկրորդ՝ բարության մաղով: Դու ուզում ես իմ ընկերոջ մասին լա՞վ բան ասել:
-Ո՛չ, ընդհակառակը:
-Այսինքն,- շարունակեց Սոկրատը,- դու ուզում ես իմ ընկերոջ մասին վատ բան ասել, բայց անգամ համոզված չես, թե դա ճիշտ է: Այդ դեպքում փորձենք երրորդ՝ օգուտի մաղը: Արդյո՞ք շատ անհրաժեշտ է, որ ես դա լսեմ:
-Ոչ, առանձնապես անհրաժեշտ չէ:
-Այսպես, - ամփոփեց Սոկրատը,- ասելիքիդ մեջ, ինչը ուզում էիր ասել, չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգուտ: Այդ դեպքում ինչո՞ւ ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել