Աշխարհում ամեն վեց բնակչից մեկը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում` գոյատևելով մեկ դոլարից էլ պակաս գումարով։ Աշխարհում սոցիալական ու տնտեսական ճգնաժամի ժամանակ այս մարդիկ առավել ծանր պայմաններում են գոյատևում։ Լուսանկարիչ Ռենե Բայերը և նրա օգնականը՝ Թոմաս Նազարիոն, ով գրի է առել մարդկանց պատմությունները՝ շրջելով աշխարհի շուրջ, վավերագրել են այն մարդկանց կյանքը, ովքեր մեկ դոլարից պակաս գումարով են գոյատևում։ Բայերի աշխատանքները տպագրվել են 200 գունավոր լուսանկարներով 348 էջից բաղկացած գրքում։

8-ամյա Ֆատին մյուս երեխաների հետ աշխատում է աղբանոցում՝ փորձելով որևէ բան գտնել, որը կկարողանա փոխանակել չնչին գումարի հետ, որպեսզի կարողանա գոյատևել։ Աղջկա արցունքները գլորվում են նրա աչքերից մալարիայի հետևանքով ունեցած ցավերից։ Ինչևէ, նա ստիպված է անել այս աշխատանքը գոյատևելու համար։

25-ամյա Ջեստինա Կոկոն իր դստեր՝ 5-ամյա Սաթա Քուայեյի հետ։
3 տարեկանից հաշմանդամ դարձած Ջեստինան տեղից բարձրանալու ու տեղաշարժվելու համար ստիպված է հենվել ձեռքերի վրա։ Նա գոյատևում է մյուսների համար լվացք անելով, փողոցում թխվածքաբլիթներ վաճառելով ու Լիբերիայի Մոնրովիա բնակավայրում փող մուրալով։ Նրանք երկուսն էլ տառապում են մալարիայից։ Ջեստինան երազում է անվաթոռ ունենալու մասին, առանձին սենյակի մասին, որտեղ կկարողանա ապրել դստեր հետ և որ կարողանա դստերը դպրոց տանել։ Նրանք քնում են մի տան նախասրահում, որտեղ չկա էլեկտրականություն, զուգարան ու ջուր, և նրանք ոչ մի սեփականություն չունեն։

Հնդկաստանի ետնախորշերում 20-ամյա Կալպանան սովամահ է լինում իր երեխաների՝ 2-ամյա Սանջիտայի, նրա քրոջ՝ 5 ամսեկան Սարիտայի հետ, ով հանգիստ քնած է մոր գրկում։ Սանջիտան ընդամենը 4 կիլոգրամ է կշռում։ Սանջիտայի տարիքի երեխաները հաճախ փողոց են հանվում մուրացկանությամբ զբաղվող իրենց ծնողների կողից՝ մարդկանց մոտ խղճահարություն առաջացնելու համար։ Մուրացկանության համար երբեմն այս երեխաները փողոց են դուրս հանվում նաև այլ մարդկանց կողմից։ Հաճախ, սակայն, մեկ երեխա զոհաբերելով՝ կերակրվում են համայնքի սովամահ լինող շատ երեխաներ։

4-ամյա Անա-Մարիա Թյուդորը դռան լույսի մոտ՝ Ռումինիայի Բուխարեստ քաղաքում։ Նրանք կարող են զրկվել իրենց միակ բնակարանից՝ մեկ սենյակից, որտեղ նրանք ապրում են առանց սանհանգույցի ու հոսող ջրի։ Ընտանիքի հայրը վերջերս միզապարկի վիրահատություն է ունեցել, որի արդյունքում վարակ է տարածվել նրա օրգանիզմ, որի հետևանքով նա անաշխատունակ է։

60-ամյա Փենի Փաննան իր ոտքը կորցրել է 1988թ․-ին՝ Կամբոջա-Թայվան սահմանին ականի վրա կանգնելով։ Նա ամուրի է ու ընտանքի միակ չափահասը, ով հոգ է տանում 11 երեխաների համար մի տանը, որն իրեն չի պատկանում։ 2008թ․-ին շենքը գնելուց հետո դրա սեփականատերը որոշել է այն քանդել։

13-ամյա Հանուպա Բեգումը, ով վերջին 10 տարիներին կուրացել է, մուրում է փողոցում։ Նրանց ընտանիքում նա է միակը, ով կարողանում է պահել իրենց ընտանիքը՝ 6-ամյա եղբորը, ով տառապում է գլխում կուտակված հեղուկներից ու մորը՝ 35-ամյա Մանորա Բեգումին, ով տառապում է ասթմայից ու որովայնային հիվանդություն ունի, ինչի պատճառով չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել, իսկ ընտանիքի հայրը մահացել է 10 տարի առաջ տուբերկուլյոզից։ Աղջկան անվաթոռը նվիրել է անծանոթ մի անցորդ։

Հոր մահվանից հետո 9-ամյա Ալվարո Կալանչա Քուիսպը օգնում է ընտանիքին գոյատևել իրենց ալպականերին ու ուղտայծերին Բոլիվիայի Ակամանի լեռներում արածեցնելով։ Նրանք բնակվում են Կալույո կոչվող բնակավայրում, որտեղ մարդիկ ապրում են առանց էլեկտրականության, առանց անկողինների։ Ջուրը, որից նրանք օգտվում են, լեռներից վար հոսող հալված ձյունն է։ Նրանք գումար են վաստակում կենդանիների մորթին վաճառելով, որի կես կիլոգրամը 2.5 դոլար արժե, արդյունքում ընտանիքը կարող է տարեկան ընդամենը 200 դոլար գումար վաստակել իրենց խնամած նախիրի շնորհիվ։

27-ամյա Լաբոնեն իր 1-ամյա դստերը՝ Նուպուրին գրկած։ Երեխային հայրություն էր անում մոր հաճախորդներից մեկը, մինչև նա Բանգլադեշի Ջեսոր բնակավայրում հասարակաց տանն իր աշխատանքին կվերադառնար։

5-12 տարեկան հինգ եղբայրները քնած են Կրուսա Թմի կենտրոնում, որն իրենից ժամանակավոր մանկատուն է ներկայանում։ Տեղերը սահմանափակ են, երեխաները չեն կարող երկար մնալ այստեղ, սակայն նրանց հնարավորություն են տալիս ինչ-որ ժամանակ հեռու մնալ փողոցի ազդեցությունից։

80-ամյա Ջակաբա Կոկիրան աշխատանքից կոշտացած ձեռքերով պահում է կանաչ լոբու հատիկները, որը նա աճեցնում է իր հողում։ Այս տարի նրա հողի բերքը տուժել է անձրևների բացակայության պատճառով։

5-ամյա երեխան անվճար բուժզննում է անցնում այրվածքների համար։ Երեխան եռացող ջուր էր լցրել իր վրա 11-ամյա քրոջ խնամքի տակ գտնվելու ժամանակ։ Երեխայի հայրը՝ Զոու Ուինն ու նրա մյուս երեխան մտահոգված են և հույս են տածում, որ նա շուտ կապաքինվի։

Լիդիա Պոտկովիրովան չի կարողանում իր 4-ամյա դստերը դպրոց ուղարկել ու հաճախ իր հետ դաշտ է տանում, որտեղ նա աշխատում է երեխայի մասին հոգ տանելու համար։

Երկու փոքրիկ տղաները փորձում են անասուններին արածեցնելու տանել։ Նրանք արածեցնում են արևածագից մայրամուտ առաց որևէ հույսի, որ երբևէ դպրոց կհաճախեն (Գանայի Վոլտա շրջանի Դավա գյուղ)։

Երեք տղաները՝ 5-ամյա Աջիթ Կումարը, 9-ամյա Դիլիպ Կումարն ու 10-ամյա Կուլդիփ Կումարը, խաղում են իրենց անկողնու վրա, որտեղ քնում են ընտանիքի բոլոր անդամները միասին։ Նրանց տունը Հնդկատանի Դելի քաղաքի Կուսում Պահարի ետնախորշերի աղբանոցում է գտնվում, իսկ մահճակալը նրանց բնակատեղու ամբողջ տարածքն է զբաղեցնում։



