Shamshyan.com-ը գրում է․
Այսօր` հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևանի բնակիչ Սեդրակ Պողիկյանը Դավիթաշեն կամրջից դեպի Տիգրան Պետրոսյանի արձան ընկած ճամապարհահատվածում` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած Меrcury մակնիշի 32 ԼՏ 543 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգՆություն է ցուցաբերել հետիոտնին` ում, մինչև շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն էին ցուցաբերում ԱԺ պատգամավոր Ա. Գևորգյանի տան անդամներն ու “Դավիդյանց լաբորատորիաներ” ախտորոշման կենտրոնի աշխատակիցները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2014/10/21/31222/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



