Ինչպես հայտնել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, այսօր ArmStar.am-ը ներկայացնում է «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի հայկական պատվիրակության այս օրերի գործունեության մանրամասները և գաղտնիքներ «People of the Sun» երգի տեսահոլոլովակի նկարահանումներից: Այս ամենի մասին ո՞վ առավել լավ կտեղեկացնի, եթե ոչ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Այժմ բուռն նախապատրաստական աշխատաքների մեջ ենք, կարող եմ ասել, որ ամենաթեժ փուլն է, հաշված օրեր են մնացել և ակտիվ պատրաստվում ենք՝ շոու, տեսահոլովակ, փորձեր, մեկնում:
Տեսահոլովակը շատ հետաքրքիր է ստացվել, քանի որ Բեթթին հենց ինքն է նկարել այն: Selfie տեսահոլովակն իր նմանը չունի ոչ միայն հայաստանյան եվրատեսիլյան պատմության մեջ, այլ նաև համաշխարհային պրակտիկայում»:
Նման տեսահոլովակի մտահղացումը Գոհարինն է եղել, այնուհետ զարգարցրել են ստեղծագործական խմբով, բայց դրա ամիջական կատարողը հենց Բեթթին է: Գոհարը նշում է, որ այս մրցույթում շատ երկրներ տեսահոլովակին հատուկ լուրջ չեն մոտենում, կարևոր շեշտ չեն դնում, այն առավել թեթև, մանկական է լինում: Իսկ մեր պատվիրակությունը փորձել է տեսահոլովակը նկարահանել երիտասարդական, պատանեկան ոճով, հատկապես, որ այս տարի մրցույթի նշանաբանը #together-ն է:
«Համացանցը մեր անբաժան մասն է, և այսօր գրեթե բոլոր պատանիները գրանցված են սոցցանցերում ու ամեն օր սելֆի են անում՝ տեղադրելով իրենց էջում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք իրականացնել selfie-ի վիդեո տարբերակը, ինչով Բեթթին առավել մտերիմ կլինի այլ երեխաներին»,-այսպես է մեկնաբանում Գոհար Գասպարյանը:
Մրցույթի հայաստանյան ստեղծագործական թիմն ակտիվ աշխատում է նաև բեմադրության վրա: Անակնկալ է սպասվում հանդիսատեսին, շոուն օրիգինալ տարրերով է հագեցած լինելու:
Շարունակությունը՝ այստեղ