Ըստ ազդեցության մեթոդի (լազերի տեսակի)
Լազերային Էպիլյացիայի ժամանակ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է ընտրել որոշակի սպեկտրով լազերի տեսակ (կախված մաշկի և մազերի մեջ մելանինի պարունակությունից), իսկ ֆոտոէպիլյացիայի ժամանակ օգտագործվում է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս ազդել մաշկի վրա միաժամանակ տարբեր սպեկտրի լուսային ճառագայթներով (560-1200 նմ): Ֆոտոէպիլյացիայի սարքն ունիվերսալ է՝ մելանինի վրա որակյալ ազդեցություն պահանջող կոսմետիկ գործողությունների համար:
Ըստ ապարատի ֆունկցիոնալ առանձնահատկությունների
Ֆոտոէպիլյացիայի սարքը հնարավորություն է տալիս ազդել ավելի մեծ մակերեսի վրա, քան լազերային էպիլյացիայի դեպքում: Բայց քանի որ լազերային էպիլյացիայի ժամանակ օգտագործվում է անհատապես ընտրված լուսային ճառագայթի սպեկտր, լազերի ազդեցության մակարդակն ավելի բարձր է, այսինքն մազն ավելի լավ է հեռացվում:
Ըստ պրոցեդուրաների քանակի
Ֆոտոէպիլյացիայով մազերը հեռացնելիս անհրաժեշտ է իրականացնել ավելի մեծ քանակով պրոցեդուրաներ, քան լազերային էպիլյացիայի պարագայում: Դա բացատրվում է նրանով, որ մազահեռացման ժամանակ ոչ բոլոր մազերն են ընկնում ճառագայթման տակ, և անցկացվում է մի քանի պրոցեդուրա մաշկի միևնույն հատվածում: Լազերային էպիլյացիան ապահովում է մազարմատի հստակ մշակում լուսային ճառագայթի սպեկտրում, որը բերում է ակտիվ աճման փուլում գտնվող բոլոր մազերի ոչնչացմանը՝ թույլ տալով նվազեցնել պրոցեդուրաների քանակը:
Ըստ պրոցեդուրայի տևողության
Պրոցեդուրան անցկացնելիս ֆոտոէպիլյացիան շատ ավելի քիչ ժամանակ է խլում՝ սարքի ունիկալ կառուցվածքի շնորհիվ: Օրինակ լազերային էպիլյացիայի ժամանակ վերին շուրթի մազահեռացումը կտևի մոտ 15 րոպե, իսկ ֆոտոէպիլյացիայի ժամանակ ոչ ավել, քան 7 րոպե: Ըստ արժեքի լազերային էպիլյացիայի համեմատությամբ ֆոտոէպիլյացիան ավելի թանկ պրոցեդուրա է, քանի որ ապարատուրան թանկարժեք է և բացի մազահեռացումից՝ օգտագործվում է նաև կոսմետոլոգիայի այլ ոլորտներում:
Ըստ ցավոտության և արդյունավետության
Այս երկու գործողություններն արդյունավետությամբ և ցավոտությամբ առանձնապես չեն տարբերվում: Երկու պրոցեդուրաներն էլ ինչ-որ չափով ցավոտ են, բայց տհաճ զգացողություններն իջնում են անեսթետիկ գելեր օգտագործելիս և դադարում են մաշկի վրա լուսային ճառագայթման ազդեցությունից անմիջապես հետո: Լազերային էպիլյացիայի և ֆոտոէպիլյացիայի արդյունավետությունը նույնն է: Մազահեռացման կուրսն անցնելիս մազերի աճը զգալիորեն դանդաղում է և որոշ ժամանակ նրանք իսկապես չեն աճում, բայց անցնում են ամիսներ (կախված անհատական առանձնահատկություններից), և մազերը նորից սկսում են աճել, ուստի պարբերաբար պետք է կրկնել պրոցեդուրան:



