Չգիտեինք, որ Հայաստանում էլ կա մի ոլորտ, որտեղ կիրառվում է «ոտքերով քվեարկության» «բանաձևը»: Սվազիլենդում, այո, կա նման բան, կոչվում է «ոտքերով քվեարկություն», սակայն սա այս երկրում ապրող ցեղի սոցիալ-մտածելակերպային վարքն է, որը դրսևորվել է քաղաքական պրակտիկայում: Բայց մեր սոցիալական ընկալումները ձեռքի վարպետության ու ձեռքի աշխատանքի արտահայտություն են: Թեև շոու-բիզնեսը (Հայաստանում պայմանական է ասվում շոու-բիզնեզ, քանի որ 3 միլիոնանոց երկրում չի կարող շոու-բիզնես լինել) մեր հանրային ընկալումների ամենալավ օրինակը չէ, և այն զանգվածային կուլտուրայի տիրույթ է, սակայն այստեղ էլ ոտքը քվեարկության գործիք չէ, որքան էլ գեղեցիկ լինի այդ ոտքը: Ինչևէ, հասարակության զարգացումը ձեռքի զարգացմանը զուգընթաց է գնացել, և ոտքով տարատեսակ շարժումներն ամենևին էլ մոդեռնի նմուշներ չեն, հակառակը՝ ոտքը նախամարդու համար է եղել «գործիք»: Դրա համար, քանի մենք զարգացման ռեգրեսի ու պրոգրեսի արժեբանական տարբերությունները չենք ընկալել, մենք մեր զարգացումը չափելի կդարձնենք քվազիզարգացման ցուցիչներով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/776652685706562?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել