Aravot.am-ը գրում է․

Խենթության մասին այսպես էր գրում Լեոն. «Նրանց (ռազմատենչ վայրի ցեղերի- Ա. Ա.) դեմ հանդիման հյուսիսից եւ արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ՝ հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում: Ովքե՞ր էին դրանք: «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե՝ հե՞ր չելաք ոտքի» արտասանողները եւ երգողները: Վեպը եւ ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում»: Երբ ես ասում եմ, որ որոշ նախապաշարումներից, կարծրատիպերից մենք՝ Հայաստան պետության մեջ ապրող մարդիկ, պետք է հրաժարվենք, ես նկատի ունեմ նաեւ «խենթության» քարոզը: «Երբ չի լինում ելք ու ճար,/ Խենթերն են գտնում հնար:/ Այդպես ծագեց արեգակից/ Սարդարապատի մարտը մեծ»: Սա Պարույր Սեւակի ոտանավորն է՝ հիմնված այն առասպելի վրա, թե իբր մի խումբ խենթեր՝ բահերն ու եղանները վերցրած, գնացին թուրքական կանոնավոր բանակի դեմ ու հաղթեցին: Մեր զինվորները Սարդարապատում, իհարկե, հերոսաբար էին կռվում, բայց թուրքերին ճակատամարտ տալը ոչ թե խենթություն էր, այլ որոշակի քաղաքական եւ ռազմական հաշվարկի արդյունք, որն արել են պետական մտածելակերպ ունեցող մարդիկ: Թե չէ՝ արդյունքը կլիներ այն, որը կար դրան նախորդած ֆիդայական կռիվների ժամանակ: Նույնը՝ ղարաբաղյան պատերազմը. մենք հաղթել ենք ոչ թե խենթության շնորհիվ, այլ ճիշտ հակառակը՝ այն պատճառով, որ խենթություններ չենք արել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել