«Ժամանակի» տեղեկություններով՝արդարադատության նախարարության դատականակտերի հարկադիր կատարման ծառայությանղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նորսեփականատերն է: Նախկին սեփականատերերիցգնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը:

Նշենք, որ վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը:Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3»խանութների ցանցը: Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի հիմնադիրը ՄիհրանՊողոսյանն է:

«Սթարի» սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ինուղղված մեր հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է,առկախ մնաց»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել