Երևանի վարչական շրջանների ազատ տարածքները կլրացվեն ծառերովArmlur.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2015 թվականին մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման, անտառային գոտիների և նոր այգի-պուրակների ստեղծման նպատակով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնցից ելնելով ներկայացվել են ավելի քան չորս տասնյակ նոր տարածքների ստեղծման և վերականգնման առաջարկներ: Անդրադառնալով աշնանային առաջիկա շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ պատասխանատուները զեկուցել են, որ նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում: «Պետք է գույքագրել վարչական շրջաններում առկա ազատ բոլոր տարածքները, այդ թվում մայթերի բնաբաժակներն ու ծառատունկի շրջանակում դրանք ևս լրացնել տարբեր ծառատեսակներով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել