Life.panorama.am-ը գրում է.

Երբևէ կպատկերացնեի՞ք 9-ամյա փոքրիկին մանկաբարձուհու դերում: Սակայն եկեք ու համոզվեք, որ այդպիսի բան իրականում հնարավոր է:
Թվում է՝ 9-ամյա Ֆռանչեսկա Գուդբիին վիճակված է դառնալ Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ մանկաբարձուհին: Երկու տարի առաջ փոքրիկն օգնեց իր մորը լոգասենյակի հատակին լույս աշխարհ բերել իր առաջին քույրիկին, իսկ ահա վերջերս աղջնակը կրկին ստիպված էր օգնել իր մորը մյուս քույրիկին լույս աշխարհ բերելիս:
Մոր խոսքերով՝ մինչ բոլորն ահաբեկված այս ու այն կողմ էին վազում, փոքրիկը հանգստացնում էր մորը և օգնում վերջինիս, որ շնչի:
«Անգամ այն ժամանակ, երբ պարզվեց, որ երեխան ծնվում է գլուխը հակառակ ուղղությամբ, Ֆռանչեսկան իրեն չկորցրեց և փոքրիկին բռնեց այնպես, որ չվնասվի»,- ասում է մայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



