Շատերն են վատ ընդունում այն փաստը, որ մարդասպանները հաճախ մեզ պես սովորական մարդիկ են: Մեծամասամբ, բացի այն, որ մարդասպանները պատրաստ են գոնե մեկ անգամ սպանություն գործել,  նրանք բավականին ձանձրալի մարդիկ են, որոնք ոչնչով աչքի չընկնող կյանք են վարում: Եվ ինչպես մնացած բոլոր մարդիկ, նրանք ևս գործում են շատ սխալներ, ընդ որում, այնպիսիները, որ ետ նայելով` նրանք իրենք էլ զարմանում են, թե ինչպես են նման սխալներ թույլ տվել:

10. Մելվին Քոլոն (Melvin Colon)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиՍոցիալական քննադատները դատապարտում էին օնլայն շփման ունեցած ազդեցությունը ավանդական ընկերության վրա` դեռևս նրա ի հայտ գալու պահից: Սակայն այն ունի անկանխատեսելի մի առավելություն. մարդիկ սկսել են միանգամայն ազատ կերպով կիսվել գաղտնիքներով, որոնք հակառակ պարագայում նրանց թույլ կտային շարունակել հասարակության համար վտանգ հանդիսանալ: Առավել նշանակալի դեպք է Մելվին Քոլոնի դեպքը Նյու-Յորքում: 2012թ.-ին նա ազատ կերպով հանրության համար հասանելի իր ֆեյսբուքյան էջում նկարագրում էր, թե ինչ կոշտ ու կոպիտ  է եղել:  Սակայն անձնական նամակագրության ժամանակ նա պատմել էր նաև այն մասին, թե ինչ խիստ է եղել անհամեմատ ավելի սարսափելի աշխարհում: Նրա պարծենկոտությունը ներառում էր նաև սպանության խոստովանություն: Քոլոնի ֆեսյբուքյան ընկերներից մեկը այդ մասին հայտնեց ոստիկանությանը: Ըստ էության, այստեղ վիճաբանություն եղավ, թե ֆեյսբուքում գաղտնի կերպով արված հայտարարությունը պե՞տք է արդյոք ընդունել դատարանում` որպես ապացույց, և բացի այդ, օգտագործումը գաղտնիքի հրապարակայնացում կլիներ: Սակայն, արդյունքում, դատարանը թույլ տվեց օգտագործել այդ ապացույցը, և 2012թ.-ի դեկտեմբերի 6-ին Քոլոնին դատապարտեցին:


9. Ժան Պյեր Տրիաս (Jean-Pierre Trias)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцами2013թ.-ի հունվարի 11-ին Քեթրին Պորտերը (Katherine Porter) Միչիգան նահանգի Էնն Արբոր (Ann Arbor) քաղաքի իր տանը սպանվել էր դանակի հարվածներից: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 70 հարված, ինչպես նաև ատամների բազմաթիվ հետքեր: Գլխավոր կասկածյալը նրա ամուսին Ժան Պյեր Տրիասն էր, չնայած այն բանին, որ նա իր կյանքում երբեք բռնություն չէր կատարել: Տրիասը խոստովանեց, որ նախքան եղբոր և ոստիկանություն զանգահարելը կորցրել է գիտակցությունը, սակայն ակնհայտ է, որ նա բավականին գիտակից վիճակում է եղել, որպեսզի պաշտպանության կազմակերպման համար զանգահարի մի շարք փաստաբանական ընկերությունների:  Սակայն, պաշտպանությունը չուներ անհրաժեշտ հիմքը, որի վրա այն կարող  էր կառուցվել, քանի որ Տրիասը հանցագործության վայրում ակնառու և համոզիչ ապացույցներ էր թողել: Նրա համակարգչում հայտնաբերվել էր սարսափելի և թևաթափ անող մի փաստաթուղթ: Դա գործողությունների ցուցակ էր, որտեղ նա մի քանի անգամ տպել էր  «Սպանել Քեթիին», ընդ որում, այս գրությունը հայտնաբերվել էր սովորական փաստաթղթերի շարքում, կարծես նրա մոտ նյարդային տիկ էր լինում, երբ նստում էր տպելու:

Թե ինչպես է նա կարողացել սթափ գիտակցել և պաշտպանություն կազմակերպել, բայց չջնջել այդ ցուցակը, հանելուկ է մնում: Տրիասի մայրը հայտարարեց, որ սպանությունից 5 օր առաջ նրանից էմոցիոնալ հեռախոսազանգեր է ստացել, և ցուցակի ինֆորմացիան մատնանշում էր, որ այն վերջին անգամ թարմացվել է սպանությունից 5 օր առաջ:


8. Կամկիաձե-մարզիչ ԻԼԻՀ-ից

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиՄինչ մենք ակնհայտորեն հասկանում ենք, թե ինչ վտանգավոր խմբավորում է ԻԼԻՀ-ը (Իրաքի և Լիբանանի Իսլամական Հանրապետություններ), նրանց գործունեության մասին որոշ պատմություններ պարզապես տարակուսանքի են բերում: Անխոս, ամենավառ դեպքը տեղի է ունեցել 2014թ.-ի փետրվարի 10-ին: Ահռելի պայթյունի պատճառով ոստիկանությունը ժամանեց ԻԼԻՀ-ի ուսումնամարզական ճամբար, որտեղ ուսուցիչը սխալվել էր ցուցադրության ժամանակ և արդյունքում սպանել 22 ապագա կամիկաձեների: Եվս տասնյակ կամիկաձեներ վիրավորվել էին և ոստիկանության կողմից ձերբակալվեցին: 

Զարմանալին այն է, որ այս դասն ընթանում էր մակետներով: Մարդիկ շրջապատված էին պայթուցիկ նյութերով, ինչպես նաև պայթուցիկ նյութերով պատված բեռնատար մեքենաներով: Պարզապես ապշեցուցիչ է, որ ամենաիրական պայթուցիկն օգտագործվում էր ուսումնական ցուցադրության ժամանակ և որ մարդիկ, հանգամանքները հաշվի առնելով, այդքան մոտ էին ուսուցչին: Այն զարմացնում է հատկապես այն պատճառով, որ 2012թ.-ին  նմանօրինակ ճակատագրի էր արժանացել Աբդել Գանի Ջավարը (Abdel Ghani Jawar):

Ահաբեկչության հարցով մասնագետներն առանց տատանվելու նշեցին, որ  կատարվածից ԻԼԻՀ-ի ահաբեկչական գործողություններ կազմակերպելու կարողությունները բացարձակ չեն նվազել: Այդ դեպքին հաջորդած գիշերը ԻԼԻՀ-ի մահապարտները ահաբեկչական գործողություն իրականացրեցին: Հաջորդ ամիսների ընթացքում ահաբեկիչ-մահապարտներին օգտագործել են նաև ռազմական խոշոր ավիաբազայի պայթեցման համար:

 

7. Մայքլ Էլիգ (Michael Alig)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиԼուսանկարի հեղինակ` Բոուվերի Բուգի


1996թ.-ի մարտի մի գիշեր Մայքլ Էլիգը և Ռոբերտ Ռիգսը (Robert Riggs) սպանեցին Անդրե «Անգել» Ալվարես (Andre "Angel” Alvarez) անունով անսովոր մի թմրավաճառի, ով հայտնի էր նրանով, որ թափառում էր Նյու-Յորքում` կրելով հրեշտակի թևեր: Սպանությունը դաժան էր: Էրիգը խեղդում էր զոհին, իսկ Ռիգսը միևնույն ժամանակ ծեծում էր նրան: Այնուհետև Էլիգը լրացուցիչ սարսափելի քայլ արեց` սպասք լավանալու հեղուկը լցնելով Ալվարեսի կոկորդը, իսկ հետո անդամահատեց նրա վերջույթները և մարմինը նետեց Հուդզոն գետը (Hudson River): Դրանից հետո Էլիգն արեց անսպասելին. նա գնաց հեռուստատեսությամբ պարծենալու այդ մասին:

Էլիգը ակումբային ցուցամոլ էր (նրան Ակումբայի երեխաներ (The Club Kids) անունով խմբի հետ ցույց էին տվել Ֆիլա Դոնահյու շոուի (Phil Donahue Show) ժամանակ), ով աստիճանաբար սուզվում էր թմրանյութերից կախվածության մեջ: Իննը ամիսների ընթացքում բոլորը կարծում էին, որ դա ուղղակի սև հումոր է եղել, մինչև որ դիահերձարանի հաշվետվությունների վերլուծությունը ցույց տվեց, որ իրականում գոյություն ունի նման մարդ, ով համապատասխանում է այն մեկին, ով արժանացել է Ալվարեսի նման ճակատագրին: Էլիգը 17 տարի անցկացրեց բանտում այն բանից հետո, երբ իրեն մեղավոր ճանաչեց սպանության մեջ: 2003թ.-ին նրան «Ակումբային մաֆիա» ֆիլմում մարմնավորեց Մաքոլեյ Կալկինը:

 

6. Դեյվիդ Ռեյ Հարիս (David Ray Harris)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцами1976թ.-ի նոյեմբերի 27-ի գիշերը Դեյվիդ Ռեյ Հարիսը սպանեց ոստիկանության սպա Ռոբերտ Վուդին (Robert Wood) այն բանից հետո, երբ վերջինս կանգնեցրեց նրան` միացված լուսարձակներով մեքենա վարելու համար: Վուդը չգիտեր, որ մեքենան գողացված է, սակայն Հարիսը կարծեց, որ կանգնեցնելու պատճառը հենց դա էր: Կրակոցների տակ Հարիսը փախավ և փախուստից հետո ընկերների մոտ սկսեց պարծենալ, որ ոստիկանի է սպանել: Նա նույնիսկ ցուցադրեց ատրճանակը, որով իրականացրել էր սպանությունը: Բնականաբար, նա, վերջ ի վերջո, ձերբակալվել էր, իսկ հետո փոխել իր պատմությունը` սպանության մեջ մեղադրելով  Ռենդալ Ադամս (Randall Adams) անունով մի մարդու:

Դեյվիդ Հարիսի պարծենկոտության մեջ ամենաապշեցուցիչն այն էր, որ ոստիկանությունը նրա` մեղքն ընդունելու  անվերջ խոստովանություններին ձերբակալությամբ չէր պատասխանել: Պատճառն այն էր, որ վերջինս ընդամենը 16 տարեկան էր` չափազանց երիտասարդ` դատարանի առաջ կանգնելու համար, և այս գործով զբաղվող որոշ մարդիկ գտնում էին, որ ոստիկանությունը պարզապես ցանկացել է գտնել մեկին, ում կկարողանար դատապարտել սպանության համար: Այդ իսկ պատճառով ոստիկանությունն այս կամ այն աստիճանով մտել էր դավադրության մեջ, որպեսզի սպանության մեջ մեղադրի Ռենդել Դեյլ Ադամսին: Այս դեպքը մանրամասն նկարագրված է 1988թ.-ին նկարահանված «Նուրբ երկնագույն գիծ» լեգենդար վավերագրական ֆիլմում: Եթե չնկարահանվեր այս ֆիլմը (և եթե այդ ընթացքում Հարիսը ևս մեկ մարդու չսպաներ), Ամերիկայի պատմության ամենահիմար մարդասպաններից մեկին կհաջողվեր խուսափել արդարադատությունից:

5. Դոսայ Կումար (Dosai Kumar)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиԴոսայ Կումարը ձերբակալվել է օգոստոսի վերջին` Հնդկաստանի Չեննայ քաղաքի բարերից մեկում ծեծկռտուքի մասնակցելու համար: Նա միանգամից խոստովանեց կատարած երկու սպանությունների մասին, քանի որ այն սխալ տպավորության տակ էր, որ իրեն բռնել են հենց դրա, այլ ոչ թե հարբած ծեծկռտուքի մասնակցելու համար: Դրանից ընդամենը հինգ օր առաջ ոստիկանությունը Սեմբարամբաքքամ (Sembarambakkam) լճից հանել էր նրա զոհերից մեկի դին:  Զոհը Դ. Մանի անունով մեկն էր, և Կումարը հայտարարեց, որ սպանել է նաև նրա հորը` Դեվարջան Մանիին (Devarjan Mani):

Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ Մանի ընտանիքը պնդում է, թե ծեր Մանին մահացել է սրտի կաթվածից: Դա կասկածի տեղիք տվեց, որ այդ կրկնակի սպանությունն իրագործելու համար Կումարին վարձել է հենց Մանի ընտանիքը: Կումարը հայտնել էր, որ ինքն է սպանել, որպեսզի պահպանի այդ ընտանիքի պատիվը:  Ըստ նրա խոսքերի, սպանվածներն անսանձ հարբեցողներ են եղել, սակայն իշխանությունները կասկած ունեին, որ սպանության դրդապատճառը ունեցվածքի բռնագրավումն էր:


4. Էդ Գեյն (Ed Gein)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиԳերեզմանների հայտնի կողոպտիչ և մարդկանցից խրտվիլակ պատրաստող Էդ Գեյնը` Վիսկոնսին նահանգի Փլեյնֆիլդ գյուղից, երբեք քրեական հանճար չէր  համարվել: Սակայն, հանցագործությունների իրականացման ժամանակ նա իրենից հետո թողել է ապացույցների ցնցող շարք, ինչն էլ արդյունքում հանգեցրել է նրա ձերբակալությանը: 1957թ.-ի նոյեմբերի 17-ին Գեյնը փոքր խանութի սեփականատեր Բերնիս Ուորդենին (Bernice Worden)  սպանել էր նրա իսկ խանութում: Նա մեկ շաբաթ անց էր կացրել խանութի շուրջ պտտվելով և հաճոյախոսելով նրա որդու` Ֆրենկ Ուորդենի (Frank Worden) հետ, որպեսզի իմանա, թե երբ է վերջինս պլանավորել որսի գնալ: Երբ ժամանակը եկավ, Գեյնը անտիֆրիզ և հրացան գնեց, Բերնիսին խնդրեց լրացնել ստացականը, որից հետո հրացանով կրակեց նրա վրա և փակեց խանութը, երբ հեռանում էր: Չնայած նրան, որ Գեյնը դիակը վերցրեց իր հետ, նա իր անունով ստացականը թողեց և հանցանքի վայրը չմաքրեց հետքերից:

Երբ նրան անմիջապես հարցաքննեցին, քանի որ կաշվից դուրս էր գալիս, որպեսզի  հայտնվի կասկածյալների ցուցակում (և նրան հարցաքննեց հենց ինքը` Ֆրենկ Ուորդենը, ով ոստիկանապետի տեղակալն էր), նա այնպիսի եռանդով էր ձևացնում իր անմեղությունը, որ նրան անմիջապես կալանքի տակ առան, մինչ  ոստիկանապետը կգտներ մարդկային մնացորդներ, որոնք նա շաղ էր տվել ամբողջ տնով մեկ: Եթե որևիցե ֆիլմ հիմնված լիներ Էդ Գեյնի պատմության վրա և չավարտվեր նրանով, որ նա այս կարգի մի շարք հիմար սխալներ էր արել, քննադատներին հաստատ  չէր հաջողվի գրել երկար ու բացասական արձագանքներ ֆիլմի սցենարի մասին:

3. Լերի Բարնեթ (Larry Barnett)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиԱյս ցուցակում ընդգրկված, թերևս, նվազ սարսափելի պատմությունը Արկանզաս նահանգի Ջոնսբորո (Jonesboro) քաղաքի «Lincoln» ավտոկանգառի սեփականատեր Լարրի Բարնետի դեպքն է: Բարնետը խնդիրներ ուներ նախկին աշխատակից Ջեյմս Մակոմի (James Macom) հետ, ով պնդում էր, որ Բարնետը պարտք է նրան չվճարված աշխատավարձ: Բարնետը որոշեց իրավիճակը կարգավորել վարձու մարդասպանի միջոցով: Սակայն, մարդասպանի հետ պայմանավորվելու ժամանակ նա բավականին տպավորիչ կերպով ձախողվեց:

Հեռախոսով խոսելով վարձու մարդասպանի հետ` Բարնետը գրպանից հանեց երկրորդ հեռախոսը, որպեսզի նրան տա Մակոմի կոնտակտային տվյալները: Սակայն, այդ պահին նա պատահաբար հավաքեց Մակոմի համարը, հեռախոսը գրպանը դնելուց վայրկյաններ առաջ: Մակոմը լսել էր ողջ խոսակցությունը, մինչ նրա զեկավարը պրոֆեսսիոնալ մարդասպանին ասում էր այնպիսի խոսքեր, ինչպես օրինակ «Ինձ չի հետաքրքրում, եթե ստիպված լինես նույնիսկ նրա տունը հրդեհել»: Բարեբախտաբար, Բերնետին ձերբակալեցին և նրա բոլոր պայմանավորվածությունները խափանվեցին, և Մակոմը չտուժեց դրանցից: Այնուամենայնիվ, Մակոմի տանը եղել էր ոմն մեկը, ով փչացրել էր նրա ջեռոցը:

2. Դենիս Ռեյդեր (Dennis Rader)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцамиԴենիս Ռեյդերը, ով իր արարքները նշում էր բավականին ավելորդ «BTK Killer» («ԿԽՍ» մարդասպան, ինչը նշանակում էր «Կուրացնող, Խոշտանգող, Սպանող» մարդասպան) սկզբնատառերով, Կանզաս նահանգի Ուիչիտա (Wichita) քաղաքից էր, շների որսորդ, եկեղեցական խորհրդի նախագահ, սկաուտական ակումբի առաջնորդ և տնային անվտանգության համակարգի տեղադրող: Նա քսան տարում 10 մարդ էր սպանել: Նա ոչ միայն հատուկ սարսափելի ճանապարհով էր սպանում մարդկանց, այլև նամակներ էր գրում ոստիկանությանը` ծաղրելով վերջիններիս` իրեն բռնել չկարողանալու համար: Այդ նամակներից շատերը իրենց մեջ ներառում էին հուշումներ և այլ նշաններ` «Աստղագուշակ» սերիական մարդասպանի (Zodiac Killer) ձեռագիրը հիշեցնող: Հենց այդ պրակտիկան էլ, վերջին հաշվով, բերեց նրա ձերբակալմանը:

Երկարատև հանգստից հետո Ռեյդերը, ինչպես երևում է, որոշեց ոստիկանությանը սկսել վիդեսկավառակների տեսքով նամակներ ուղարկել: Որպեսզի հստակ պարզի` արդյո՞ք դրա կատարումն անվտանգ կլինի, նա հարցում ուղարկեց իր տեղի հեռուստատեսային կայան, որը պետք է նրա դիսկետը ուղարկեր ոստիկանություն` այն հարցով, թե կարո՞ղ են ոստիկանները դիսկետի օգնությամբ հայտնաբերել ուղարկողին: Նրանք պետք է պատասխանեին տեղական ամսագրի միջոցով: Բնական է, ոստիկանությունը հատուկ ապատեղեկատվություն ուղարկեց նրան, և Ռեյդերը նրանց հուշում ուղարկեց, որը ոստիկաններին թույլ տվեց հետևել նրա եկեղեցական համակարգչի աշխատանքները:

1. Կվանգ Չոլ Ջոյ (Kwang Chol Joy)

Топ-10 нелепых ошибок, сделанных убийцами2013թ. մայիսի 3-ին Իրաքի պատերազմի վետերան Մարիբել Ռամոսը (Maribel Ramos) անհայտ կորած համարվեց: Նրա ընտանիքի անդամներից մեկը «Yelp»-ում այդ թեմայով հայտարարություն տեղադրեց: Մարիբելի սենյակի հարևանությամբ ապրող Քվանգ «ԿՍ» Ջոյը հայտարարության մեջ գրեց, թե ինչքան շատ է կարոտել նրան, և վերջինս ինչպիսի մոտ ընկեր է եղել իր համար: Երբ ուշադրության արժանացավ այն փաստը, որ նա իր ընկերուհու մասին խոսում էր անցյալ ժամանակով, Ջոյը որոշ չափով կասկածի տակ հայտվեց: Նա ներեղություն խնդրեց կատարած սխալի համար, այնուհետև կատարեց ավելի կասկածելի մի բան. նա բազմաթիվ օտար մարդկանց ասաց, որ այդ կնոջ անունով ապահովագրություն է ունեցել և նրա մահից հետո կստանար հարյուր հազարավոր դոլարներ:
Նրա սենյակում կատարված որոշ փնտրտուքներից մի քանի օր անց Ջոյին ձերբակալեցին: Այդ գործում նրա դեմ ապացույցների մեջ եղել է համակարգչի վեբ-որոնման պատմությունը: Փնտրումների ցանկում ներառված էր այն հոդվածի որոնումը, թե քանի որ մարմինը կարող է դիմանալ, մինչ հողին հանձնելը և այն տեղի քարտեզը, որտեղ նա թողել էր մարմինը: Ոստիկանությունը նաև ներկայացրեց Ռամոսի կողմից կատարված հեռախոսազանգը, որում նա բողոքում էր, որ Ջոյը հարձակվել է իր վրա` բնակարանի վարձի համար: Նույնիս Ջոյի իրավաբանը չառարկեց, որ նա մեղավոր է, սակայն նա պնդում էր, որ վերջինս մեղավոր է միայն մարմինը թաքցնելու մեջ և ոչ սպանության: Դա չգործեց, և Ջոյը 2014թ. հուլիսի 29-ին ծանր հանգամանքներով սպանության մեղավոր ճանաչվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել