Life.panorama.am-ը գրում է.

Նարնջից պատրաստված դիմակներ

Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ և հարթ մաշկ ունենալ: Ներկայացնում ենք դիմակներ՝ մաշկը գեղեցիկ և հարթ դարձնելու համար:

Չոր մաշկի համար նախատեսված դիմակ: 2-3 ճաշի գդալ նարնջի հյութը խառնել 1 ճաշի գդալ վարսակի ալյուրի հետ, այնուհետև ավելացնել մի փոքր օսլա, լավ խառնել և տարածել դեմքին: 15 րոպե պահել և լվանալ ջրով: 

Հետևյալ դիմակը կվերացնի դեմքի ծակոտիները: 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներին ավելացնել նարնջի հյութ և թողնել 5-10 րոպե: Այնուհետև նարնջի հյութը քամել, վարսակի փաթիլները տարածել դեմքին և պահել 30 րոպե: Դեմքը մաքրել թաց բամբակի օգնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել