Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը սկսում է առաջին հարվածները հասցնել Ռուսաստանի բյուջեին: Հիմնականում նավթի գներից կախված բյուջետային եկամուտներ ունեցող Ռուսաստանը սկսում է խնայել բյուջետային ծախսերը և այդ ամենը սկսում է իր համար արժեք չունեցող ոլորտից` առողջապահությունից: Նախատեսվում է հաջորդ տարի փակել 28 բժշկական հաստատություն միայն Մոսկվայում, որոնք ֆինանսավորվում են միլիարդավոր եկամուտ ունեցող Մոսկվայի բյուջեից: Ավելի քան 7000 հոգի դառնալու են գործազուրկ: Ռուսաստանի այլ հատվածներում նման օպտիմալացումները կկատարվեն ավելի մեծ ծավալներով` արդեն որոշ մարզեր ունեն բյուջետային լուրջ պարտքեր:
Հատկանշական է, որ ծախսերի խնայողությունը սկսվում է առողջապահությունից, ոլորտ որը ցանկանած պետության զարգացման գրավականն է:
Սա փաստում է այն մասին, որ Ռուսաստանում մեծագույն արժեքը ոչ թե մարդն է, այլ նավթն ու գազը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/719979288116533
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել