Haytni.com-ը գրում է․ Հայկական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ, հումորիստ, դերասան, պրոդյուսեր, երաժիշտ Գարիկ Պապոյանը շարունակում է աշխատել առանց դադարի՝ ի ուրախություն իր երկրպագուների: Վերջերս Գարիկին տեսանք նաև «Սուպեր մամա» կինոկատակերգության մեջ. սա Գարիկի առաջին փորձն էր, մինչ այս նա գեղարվեստական ֆիլմում չէր նկարահանվել: Հայտնի.com-ի հետ զրույցում Գարիկը կիսվեց իր ներկայիս գործունեության, և ապագա պլանների մասին: -Գարիկ, վերջերս էկրաններին հայտնվեց նոր կինոկատակերգություն, որի գլխավոր հերոսներից էիք և Դուք: Կպատմե՞ք Ձեր կերպարի մասին, ինչը՞ գրավեց Ձեզ ամենից շատ կերպարում: Ի՞նչ տվեց ֆիլմը Ձեզ: - Կատակերգության մեջ իմ կերպարը, առհասարակ, վատ հատկանիշների համալիր եմ համարում: Կերպարը ստեղծված է հենց այնպես, որ ոչ ոքի դուր չգա, և այն վատ երևույթները, որ լինում են նրա հետ, լինեն բոլորի սրտով: Այդ տեսակի մարդ դժվար չէր մարմնավորելը, քանի որ նման մարդիկ շատ են մեր հասարակության մեջ: -Գարիկ, Դուք զբաղվում եք երաժշտությամբ,պրոդյուսեր եք, «Վիտամին» ակումբում եք հանդես գալիս, «X factor» նախագծում ժյուրիի անդամ եք, էլ ի՞նչ սպասի հանդիսատեսը Ձեզանից: -Ես ինձ ամենից շատ երաժիշտ եմ համարում: Պրոդյուսեր երբ ասում ենք, էլի երաժշտական պրոդյուսերի մասին է խոսքը: Տարբեր ոլորտներում ինքս ինձ փորձում եմ: Հիմա զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ, բավականին շատ ժամանակ եմ հատկացնում սովորելուն, որովհետև շատ երկար է տևում այդ ամենը: Հնարավոր է մոտ 1 տարուց նաև լուսանկարչական քայլեր անեմ: -Ձեզ լուրջ դերում պատկերացնու՞մ եք, Գարիկ, այսինքն՝ հումորային ժանրից դուրս: Օրինակ՝ հնարավո՞ր է գա ժամանակ, որ Գարիկին տեսնենք Ռոմեոյի կերպարում: - Ամեն հումորիստ էլ ցանկանում է որևէ լուրջ դեր մարմնավորել, սակայն միգուցե չընդունվի հանդիսատեսի կողմից, քանի որ միշտ քեզ տեսել է հումորային ժանրում: Իհարկե ես պատկերացնում եմ լուրջ դերերում, սակայն դեռևս առաջարկներ չեն եղել: -Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք նաև թատրոնում: - Այո, հնարավոր է, անգամ շատ մեծ հաճույքով: Առհասարակ բեմական խաղն ինձ շատ է գրավում: Կարծում եմ շուտով, մտքեր կան: -«X factor» նախագծում ու՞մ է ամենից շատ հավանություն տալիս Գարիկը, և ու՞մ է համարում հակառակորդ: -Իհարկե ունեմ ամենից շատ համակրած մասնակից, բայց չեմ ասի ով է: Նախագծից դուրս ոչ ոքի չեմ համարում մրցակից: Արդեն այն փուլին ենք հասել, որ մնացել են լավագույններից լավագույնները, և ով էլ որ լքի նախագիծը, մեծ կորուստ կլինի, քանի որ ինչպես նշեցի լավագույններն են մնացել: -Խոսենք նաև Վիտամին ակումբի ծավալած գործունեության մասին: Վերջերս Զառային կրկին տեսանք Վիտամինի բեմում, արդյո՞ք Վիտամինն ու 32 ակումբը նորից միասին են: -Ոչ, Վիտամինն ու 32- ը միասին հանդես չեն գա: Հիմա Զառան, այո, Վիտամին ակումբում է հանդես գալիս, բայց միանալու մտադրություն չկա: -Արդեն 2 տարի է ամուսնացած եք Գարիկ, ի՞նչն եք կյանքի այս փուլում ամենից շատ կարևորում: -Դե, երբ ամուսնանում ես, տունն ավելի շատ է ձգում, եթե առաջ ազատ ժամանակս անցկացնում էի ուրիշ վայրերում, հիմա աշխատանքից հետո տուն եմ շտապում: Աղջիկս լցնում է մեր օրը: -Դուք և՞ս այն հայրերի թվին եք դասվում, ովքեր անպայման ցանկանում էին, որ առաջնեկը տղա լինի: Եվ հայր դառնալով ի՞նչ փոխվեց Ձեր մեջ: - Ցանկալի կլիներ, որ առաջնեկս տղա լիներ, բայց աղջիկս այնքան է լցնում մեր օրը, որ չեմ էլ մտածում այդ մասին: Առաջնեկը երբ տղա է լինում, հետագայում թիկունք է լինում իր քույրերին, իսկ ընդհանրապես անսահման երջանկացա, երբ իմացա, որ աղջիկ եմ ունեցել: -Ի՞նչ չիրականացած երազանքներ ունի Գարիկը: -Միշտ երազել եմ երգել, որովհետև ժամանակին շատ լավ տվյալներ եմ ունեցել: Երբ դպրոցական էի, բոլոր միջոցառումներին երգում էի: Վերջին զանգիս օրը ևս երգել եմ: Բայց տարիների ընթացքում չզբաղվելով երաժշտությամբ,մի քիչ հետ վարժվեցի:
Նյութի աղբյուր՝ http://haytni.com/?p=586&l=am/garik
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել