Պահ, էս էլ նոր մոդա դառավ. թերթերը (կրկնում եմ՝ ԹԵՐԹԵՐԸ) սկսել են հարցազրույցների տեսագրություններ հրապարակել... արդեն իսկ զավեշտալի է։ Հեսա հեռուստատեսությունն էլ կսկսի տպագիր տեքստեր ցույց տալ եթերով...
Լավ, էդ հեչ, ցույց եք տալիս՝ լավ եք անում, բայց ինչի՞ եք սենց քյաբաբըմբոշխ ու Անդրանիկ Նիկողոսյանի գործին վայիս լինող եվրասիական դեմքերի կանչում։ Բաբկեն Հարությունյանն ո՞վ ա, ի՞նչ եվրասիական ինտագրացման շարժում այ բալամներ։ Մի հատ գուգլով սրչ արեք ու կիմանաք, որ էս փորձագետ-առաջնորդ-ընդդիմադիր-վերլուծաբանի կենսագրության երկու ամենառեզոնանսային դրվագները եղել են մեկ ՕԵԿ մտնելը, երբ արդեն ՕԵԿ-ականներից շատերը ամաչում էին ասել, որ երբևիցէ եղել են այդ կուսակցությունում, մեկ էլ երբ ինչ որ ախռաննիկներ տփել էին, մեքենայի բանալիներն էլ վերցրել էին ձեռքից։
Իսկ էսօր տղեն 20 րոպեանոց տիպիկ ՕԵԿ-ական վերլուծություն ա կարդում, էն հարցազրույց վերցնող հարթակիստուհին էլ չես էլ հասկանում՝ հարցզրույց ա վարում թե դամ ա պահում։
Յաման լալոշներ են էլի բայց էդ ՕԵԿ-ում։ Թե ասա մի քիչ ավելի ռեպրեզենտատիվ դեմք չգտա՞ք, թե՞ իրար մեջ եք մելկիներով պասերով խաղում իրար հետ ու պիառ անում։