kate-middelton-prince-william-prince-george1in.am-ը գրում է․

Արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա 2015թ. ապրիլին: Այս մասին ասվում է Քեմբրիջի դքսի ու դքսուհու պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Միդլթոնը, որը տառապում էր տոքսիկոզից ու բուժում էր ստանում Սուրբ Մարիայի հիվանդանոցում, սկսել է իրեն լավ զգալ:

Հոկտեմբերի 21-ին Քեյթն ամուսնու հետ կմասնակցի Սինգապուրի նախագահի հետ հանդիպմանը: Քեթրինը կայցելի նաև «Վայրի բնության լավագույն լուսանկարիչ-2014» մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա Լոնդոնի բնական պատմության թանգարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել