Elq.am-ը գրում է․
Ոստիկանության Մասիսի բաժնում, հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, 37-ամյա Վարուժան Հ.-ի վարած գնացքը վրաերթի է ենթարկել Մասիս-Երեւան ուղեմասը արգելված գոտիով հատող, 32-ամյա Նորիկ Թ.-ին, որը տեղում մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նյութի աղբյուր՝ http://elq.am/67956.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



