Yerevannews.am-ը գրում է․

Նկարիչ Պյոտր Պավլենսկին բարձրանալով Սերբսկոյի անվան հոգեբուժական ինստիտուտի տանիք, ի նշան բողոքի կտրել է ականջը: Նկարիչը այդ քայլին է դիմել, բողոքելով ռուսական դատահոգեբուժական համակարգի դեմ: «Դանակը բաժանում է ականջը մարմնից: Հոգեբուժարանի բետոնե պատը բաժանում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց ողջմիտներից: Մահացել են դևեր, բայց նրանցից ծնունդ են առել նորերը՝ օրենքի ու իրենց ներկայացուցիչների տեսքով»,- իր բողոքի ակցիան այսպես է մեկնաբանել նկարիչը ֆեյսբուքյան իր էջում:  Այժմ նկարիչը գտնվում է հիվանդանոցում, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել: Սերբսկոյի անվանհոգեբուժական ինստիտուտը  նկարիչը պատահական չի ընտրել, հենց այստեղ են ուղարկում այն մարդկանց, ովքեր դատարանի որոշման համաձայն անցնում են հոգեբուժական քննություն: Այս կենտրոնում  այս պահին բուժվում է ուկրաինացի Նադիեժդա Սեվչենկոն, ում ռուսական իշխանությունները մեղադրում են ռուս լրագրողների սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել