Այս ժողովրդին սխալմամբ անվանել են հնդկացիներ, որովհետև եվրոպացի ծովագնացները համարում էին, որ իրենց կողմից հայտնաբերված անդրատլանտյան երկիրը Հնդկաստանն է։ Այս ազգը ապրում էր բնության հետ կատարյալ ներդաշնակության մեջ։ Այդ պատճառով էլ հնդկացիները «քաղաքակիրթ» եվրոպացիներին հետամնաց վայրենիներ թվացին։  Մինչդեռ այս ժողովրդի իմաստությունը խորն է, բնական և արտացոլում է մարդու և բնության ամենաճիշտ փոխազդեցությունը։

1. Լռակյացը շատախոսից կրկնակի շատ գիտի։

2. Դիպուկ խոսքը սուր կացնից էլ ցավոտ է խոցում։  

3. Սրտիդ ձայնը լսելու համար պետք է որոշ օրեր լռության մեջ անցկացնես։

4. Եթե նկատել ես, որ սլանում ես սատկած ձիու վրա, անմիջապես ցա՛ծ իջիր։

5. Միայն մեռնելն է պարտադիր, մնացած ամեն բան քո ընտրությամբ է։

6. Հայրենիքն այնտեղ է, որտեղ դու քեզ լավ ես զգում։

7. Յուրաքանչյուրիս  ներսում կռիվ են տալիս չար ու բարի գայլերը։ Հաղթում է այն գայլը, որին մենք սնում ենք։

8. Եթե ասելիք ունես, նախ կանգնիր, որպեսզի տեսանելի լինես։  

9. Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, ընկերը՝ ընկեր։ Երբեմն դերերը փոխվում են։

10. Մի՛ դատեք մարդուն, քանի դեռ չեք հայտնվել նրա կաշվի մեջ։

11. Երեխան հյուր է քո տանը. կերակրի՛ր, կրթի՛ր ու թո՛ւյլ տուր հեռանա։    

12. Սատկած ձուկն էլ կարող է հոսանքին համընթաց լողալ։ Դժվարը հոսանքին հակառակ լողալն է։  

13. Եթե աչքերիցդ արցունք չի հոսել, սրտումդ ծիածան չի շողշողա։

14. Աշխարհում ամեն ինչ իր նպատակն ունի, ամեն հիվանդություն՝ դարման և ամեն մարդ՝ առաքելություն։

15. Ասա՛, ու ես կմոռանամ, ցո՛ւյց տուր, ու ես չեմ կարողանա հիշել, ներգրավի՛ր ինձ իրագործման մեջ, ու ես կհասկանամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել