Newmag.am-ը գրում է․
Գրող եւ ինտրովերտ Մերիեն Ռեյդը վստահ է, որ էքստրավերտների աշխարհը շատ աղավաղված պատկերացումներ ունի ինտրովերտների մասին` մարդկանց, որոնք «իրենք իրենց հետ են»: Հայտնի ինտրովերտը նույնիսկ ցանկ է կազմել, որը կօգնի ավելի լավ պատկերացնել ինտրովերտներին ու նրանց աշխարհը:
1. Ձեր ծննդյան տոնը մեզ չի ուրախացնում
Գրասենյակում աշխատող յուրաքանչյուր ինտրովերտ իսկական ալեկոծություն է զգում, երբ իրեն ասում են, որ ինչ-որ մեկի ծննդյան համար նվեր են պատրաստում: Ոչ թե մենք` ինտորվերտներս ենք ժլատ, ոչ, պարզապես կարծում ենք, որ, ամեն ուրախ ժպտացող պատահական աշխատակից, որ հայտնում է իր տոնի մասին, սպասում է բուռն արձագանքի: Ավելին, գուցե մեզ նույնիսկ հրավիրեն ծննդյան փարթիի: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կլինեն մոտ երեք հարյուր անծանոթ մարդիկ: Լավ, գուցե երեք հարյուրը չափազանցություն է, բայց հենց այդքան մարդ է տուն գնալ ցանկացող ինտրովերտը տեսնում ամեն երեկույթի մասնակցելիս: Այնպես որ, եթե դուք մեզ չհրավիրեք, մենք չենք նեղանա: Մենք ուղղակի թեթեւությամբ խորը շունչ կքաշենք:
2. Խնդրում ենք, մոռացեք նաեւ մեր ծննդյան տոնի մասին
Իսկապես, մոռացեք: Մենք ունենք մի քանի շատ մոտ ընկերներ, որոնց շնորհավորանքը լիովին բավարար է: Մենք չենք ուզում աղմկոտ տոնակատարություն ու ուրախություն: Լավագույն տոնը մեզ համար` լուռ տոնն է` ամենամոտ մարդկանց հետ: Աշխարհն այդ տոնի մասին ոչինչ չպետք է իմանա:
3. Մենք, իրականում, չենք լսում, թե դուք ինչպես եք անցկացրել ձեր արձակուրդը կամ հանգստյան օրերը
Եթե դուք չեք պատկանում մեր ամենամոտ ընկերների ցանկին, ուրեմն` մեզ համար միեւնույն է, թե դուք որտեղ, ում հետ եւ ինչպես եք անցկացրել ձեր շաբաթը և կիրակին: Մենք անկեղծորեն վստահ ենք, որ ամեն մեկն ունի անձնական կյանքի իրավունք: Եւ եթե դուք ձեր օրն անցկացրել եք հարբեցողությամբ կամ նախկին ընկերուհու, ընկերոջ դուռը ջարդելով, դա մեզ չի վերաբերում: Մենք չենք քննարկում: Անծանոթների կամ քիչ ծանոթների հետ շփումը մեզնից խլում է չափազանց շատ էներգիա: Միայն այն, որ մենք աշխատում ենք միասին, չի նշանակում, որ մենք իրար գիտենք:
4. Մենք ատում ենք ամբոխը
Մենք հոգնում ենք մարդկանց մեծ խմբերից: Մեզ դուր չեն գալիս տարատեսակ սոցիալական խմբերն ու մարդիկ: Որոշ ինտրովերտներ էմպոտամ են` անհանգստանում են ուրիշ մարդկանց պրոբլեմներով: Այդ իսկ պատճառով, հաճախ են ընկնում ուրիշների էներգետիկ ազդեցության տակ: Երբեմն թվում է, թե մենք զգում ենք սենյակում գտնվող յուրաքանչյուր մարդու ներկայությունը եւ այդ ամենից մենք ստանում ենք էմոցիոնալ ծանրաբեռնվածություն:
5. Մենք, իսկապես, չենք սիրում կորպորատիվ միջոցառումները
Դա հատկապես դժվար է, եթե ինտրովերտը բիզնեսով կամ հանրային որեւէ գործով է զբաղվում: Խմբային աշխատանքի անհրաժեշտությունը ստիպում է անել բաներ, որոնք մեզ հանում են հունից: Ամեն մի ասված խոսք, ամեն մի տեսակետ մեզ համար դառնում է պայքար:
6. Մենք կեղծավորություն ենք անում, երբ ցույց ենք տալիս, թե դուք մեզ դուր եք գալիս
Այո, դա զզվելի իրականություն է: Մենք լավ գիտենք` ով է մեզ դուր գալիս, իսկ ով` ոչ: Մի մտածեք, որ դուք մեղավոր եք: Դժբախտությունն այն է, որ անկեղծությունը, ինչքան էլ հաճելի լինի, երբեմն ցավ է պատճառում: Որպեսզի կարողանանք գոյատեւել, մենք պետք է այդ բոլոր էմոցիաները դուրս հանենք ու լինենք լավը: Իսկ դա շատ ավելի դժվար է, քան իրական լինելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



