Asekose.am-ը գրում է․
Հոկտեմբերի 4-ին մի քանի ամսվա դադարից հետո կրկին մեկնարկեց «Vitamin» ակումբի նոր եթերաշրջանը: Սակայն հեռուսատադիտողների ուշադրությունն այս անգամ ավելի շատ գրավեց ոչ թե տղաների նորովի ստեղծած կերպարները և սուր հումորը, այլ նախկին «32ատամ» ակումբի «ոսկե ատամ» Զառա Սահակյանիմասնակցությունը:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` պարզելու «Vitamin» ակումբ վերադառնալու իր պատճառների, տղաների հետ կրկին համագործակցություն սկսելու, «Արմենիա» հեռուստաընկերության հետ կապերը խզելու և այլ մանրամասների մասին:
«Նորմալ է, մի օր պետք է հետ վերադառնայի: Ես ուղղակի զարմանում եմ` ինչպես կարելի է այս փոքր հանրապետությունում հեռուստաալիքները միմյանց թշնամի դարձնել: Համագործակցում էի «Yere1» նախագծի հետ, այդ իսկ պատճառով էր, որ մեկ այլ հեռուստատեսություն գնալ չէի կարող, բայց քանի որ իմ և հեռուստաընկերության միջև կնքված պայմանագիրը ավարտվեց, արդեն ազատ էի իմ որոշումների մեջ»,- զրույցի ընթացքում նշեց Զառա Սահակյանը` ավելացնելով, որ նրա և «Yere1» նախագծի համագործակցությունը ժամանակավոր էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ