Livenews.am-ը գրում է․
Վերջեր հայկական հեռուստաընկերություններից մեկի թոք-շոուի ժամանակ ՄԵԼ ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ոմն երգիչի մեղադրեց անչափահաս տղային բռնաբարելու մեջ: Կարճ ժամանակ անց Սևակ Հովհաննիսյանի դեմ դուրս եկավ մի ամբողջ “բանակ”, սկզբում Հունան Համբարյանի հետ համատեղ ասուլիս կազմակերպեց իրավապաշտպան, “Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա” հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը, ով փորձում էր “ցեխ” շպրտել Ս. Հովհաննիսյանի դեմ: Սակայն կարճ ժամանակ անց նա հրաժարվում է այդ գործից անհասկանալի պատճառներով:
Արդեն հիմա պարզ է դառնում նրա հրաժարվելու իրական դրդապատճառները:
Տեղեկացնենք, որ վերը նշված իրավապաշտպանը հանդիսանում է Կյանքի խոսք աղանդավորական կազմակերպության անդամ:
Եվ այսպես, հիմա կարևորի մասին, Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՙԻրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա՚ հասարակական կազմակերպության նախագահ՝ Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով, վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու և նրա քրոջ՝ Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013թ. մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը , ծախսել է իր անձնական կարիքների համար:
Այս մասին մեր թղթակցին ասեց ՄԵԼ ղեկավար Սևակ Հովհաննիսյանը: