Խորհուրդ արական-օգտատերերին. աղջկան գրելուց առաջ մի քանի բան արեք. անջատեք էդ անտեր քեփս լոքն ու լատինատառը, մի գրեք երկրորդ անգամ, եթե ձեզ չեն պատասխանում առաջին անգամ, խմբագրեք ձեր սուպեՌգրագետ տեքստերը, հա մեկ էլ՝ կամ հայելիի մեջ նայեք նախքան գրելը, կամ գոնե հումոր մարզեք, եթե հայելին լավ արդյունքներ չտվեց: Էս ձեր իսկ համար եմ ասում, աղջիկները չար են ու նախանձ, ձեր մի հատիկ էքսցենտրիկ նամակը մի քանի օր սքրին-շոթերի ա ենթարկվելու, պտտվելու ա աղջկա ամենամոտ ֆռենդերի շրջանում, փայլուն էկզեմպլյաՌների մրցույթին ա մասնակցելու, ու սենց շարունակ, մինչև հաջորդ նմանատիպ նամակ: Խիղճ ունեցեք, մի դրդեք մեզ սաՁիստությունների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lucy.kocharyan/posts/778685848870959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել