Վարստանում նոր հասարակական պայթյուն է հասունանում, որը սպառնում է ավարտվել Վրաստանի համար տարածքային զգալի կորուստներով։ Սակայն ի տարերություն Աբխազիայի ու Օսիայի հետ կռիվների, այս մի կոնֆլիկտն ունենալու է ընդգծված կրոնական հող և սա այն անխոհեմ քաղաքական կուրս հետևանքն է, որը վրաստանը վարում է իր անկախացումից ի վեր։
Վրաց իշխանությունների ու հատկապես Սահակաշվիլու ռեժիմի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ հատկապես վերջին 10-12 տարիներին վրաստանում էականորեն նվազեց քրիստոնյա բնակչության թիվը և փոխարենը շեշտակի աճեց ադրբեջանցիների ու թուրքերի թիվը։ Բացի դրանից, բացի զուտ դեմոգրաֆիական աճի գործողնից, վրացական տնտեսության մեջ հսկայական թուրք-ադրբեջանական կապիտալ է շրջանառվում, ինչն այս պահի դրությամբ արդեն բերել է նրան, որ մահմեդական Աջարիան դե ֆակտո արդեն ավելի շատ Թուրքիային ու Ադրբեջանին է պատկանում, քան Թբիլիսիին, իսկ անջատողական տրամադրությունները այնտեղ գնալով ավելի են հասունանում։
Մյուս կողմից, հատկապես վերջին շրջանում ուղղափառ ու մահմեդականների միջև հարաբերությունները սրվել են Սամցխե-Ջավախեթիում ու արդեն մի քանի ամիս է, ինչ այդ լարվածությունը մերթընդմերթ վեր է աճում բախումների։ Պատճառն էլ նախկինում մզկիթ եղած մի շինություն է, որը իշխանություններն ուզում են ապամոնտաժեն ու տեղն ուրիշ բան կառուցեն։
Սա միակ նման միջկրոնական լարվածություն առաջացնող էպիզոդը չի։ Թվացյալ հարթ հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չեն կարող քողարկել, որ հենց վրաց հասարակությունում լուրջ լարվածություն է կուտակվում մահմեդականների ու ուղղափառների միջև ու հատկապես դա նկատելի է երկրի արևելյան ու արևմտյան ծայրամասերում, որտեղ մահմեդական բնակչության թիվը մեծ է ու շարունակում է մեծանալ։
Մյուս կողմից, կա հայկական համայնքի գործոնը, որը այս պահի դրությամբ նեյրալ դիրքորոշում է զբաղեցրել ու չի խառնվում այս դիմակայությանը, այդ թվում նաև այն պատճառով, որ 23 տարի շարունակ Վրաց պետությունը հետևողականորեն ոտնահարում էր հատկապես հայերի իրավունքները ու ամեն ինչ անում էր՝ հայ համայնքի ազդեցությունը թուլացնելու համար, բայց այնքան սխալ էր դա անում, որ գոյացած վակուումը արագ լցվում էր ոչ այնքան վրացական ազդեցությունով, այլ մահմեդական և այսօր Վրաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ հսկայական կախվածություն ունի իր մահմեդական համայնքին ֆինանսավորող ու աստիճանաբար անջատողականություն սերմանով թուրք-ադրբեջանական կապիտալից, իսկ նույն Իսլամական Պետությունում վրասանից սերող դաշտային հրամանատարների քաշը գնալով մեծանում է և մի գեղեցիկ օր նրանք կարող են իրենց ջոկատներով վերադառնալ հայրենի Վրաստան և վերանայեն այն, թե ինչպիսին պետք է լինի Վրաց պետությունը։
Կարծում եմ շուտով վրացիները հերթական անգամ մեր յալվարին են ընկնելու ու հերթական անգամ հասկանալու են, որ մահմեդական օվկիանոսում ուզած-չուզած իրենց միակ դաշնակիցները հայերն են, եթե չեն ուզում վերջնականապես լքեն պատմության թատերաբեմը։