MyPage.am-ը գրում է․

Մեզնից շատերը Facebook-ում ունեն մեծաքանակ ընկերներ, որոնք խաղեր են խաղում և օգտվում տարբեր հավելվածներից: Դրանք առաջ են բերում բազմաթիվ ավտոմատ ծանուցումներ: Եթե ձեզ չի հետաքրքրում լրահոսում տեսնել, որ ինչ-որ մեկը դարձել է 15-րդ մակարդակի էլֆ, և ցանկանում եք ազատվել բազում ծանուցումներից և հրավերներից, ապա MyNews-ի հոդվածը հենց ձեզ համար է: Եկել է նյարդայնացնող ծանուցումներից ազատվելու օրը :)

Заблокировать приглашения в Facebook

1. Մուտք գործեք ձեր անձնական հաշիվ, ապա անցեք այս հղումով (www.facebook.com/games/activity/:

2. Այս էջում դուք կտեսնեք ձեր ընկերների կողմից ուղարկված բոլոր հրավերները:

3. Ուսումնասիրեք ցուցակը և գտեք այն հավելվածներն ու խաղերը, որոնց ծանուցումներից ցանկանում եք ազատվել:

2013-02-18_12h53_01

4. Սեղմեք անցանկալի ծրագրի կողքին գտնվող խաչիկին, և ձեր առջև կհայտնվի երկու տարբերակ: Առաջինն արգելափակում է տվյալ խաղից կամ հավելվածից բոլոր ծանուցումները, երկրորդը՝ տվյալ օգտատերի բոլոր ծանուցումները:

2013-02-18_12h56_22

5. Ընտրեք անհրաժեշտ գործողությունն ու երբեք էլ չեք նյարդայնանա, երբ ինչ-որ մեկն առաջարկի ձեզ տեսնել, թե ինչ է լինելու ձեր ապագա սիրեցյալի անունը կամ երբ եք մահանալու  :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել